Աբխազիայի խորհրդարանը դեմ է քվեարկել ՌԴ իրավաբանական անձանց կողմից հանրապետությունում ներդրումային նախագծերի իրականացման մասին համաձայնագրի վավերացմանը, հայտնել է ՏԱՍՍ-ի թղթակիցը։
Հոկտեմբերի 30-ին Մոսկվայում այս համաձայնագիրը ստորագրել էին Աբխազիայի փոխվարչապետ, էկոնոմիկայի նախարար Քրիստինա Օզգանը և ՌԴ տնտեսական զարգացման նախարար Մաքսիմ Ռեշետնիկովը։
Նոյեմբերի 15-ին Աբխազիայի խորհրդարանում պետք է տեղի ունենար պայմանագրի վավերացումը, սակայն այս համաձայնագրին դեմ հանդես եկող ընդդիմությունն անկարգություններ էր կազմակերպել։ Դրա հետևանքով հրաժարական էին տվել Աբխազիայի նախագահ Ասլան Բժանիան և վարչապետ Ալեքսանդր Անկվաբը։
Բաց մի թողեք
ԱՄՆ-ն 90 օրով դադարեցնում է օգնության բոլոր ծրագրերն այլ երկրներին
Ներգաղթյալները կվերադառնան այնտեղ, որտեղից եկել են, ԱՄՆ դրոշը կտեղադրվի Մարսի վրա, կրկին կդառնանք հզոր. Թրամփ
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ում ճանաչվելու է միայն երկու սեռ