Ահաբեկիչները զանգվածային կողոպուտներ են սկսել Հալեպ քաղաքում և առևանգում են մարդկանց։ Տեղեկությունը հայտնում է սիրիական «SANA» պետական գործակալությունը:
«Ահաբեկչական խմբավորումները ջարդում և թալանում են հանրային ու մասնավոր սեփականություն հանդիսացող գույքը, մտնում են մարդկանց տներ՝ առգրավելով անձնական իրերը և առևանգելով մարդկանց», – ասվում է հաղորդագրության մեջ:
Սիրիական բանակը, ՌԴ օդատիեզերական ուժերի աջակցությամբ, անցած մի քանի ժամվա ընթացքում ոչնչացրել է ավելի քան 400 ահաբեկիչ, այդ թվում՝ օտարերկրյա վարձկանների: Այս մասին հայտարարել է սիրիական բանակի գլխավոր հրամանատարությունը։
«Վերջին ժամերի ընթացքում մեր ուժերի և բարեկամ ռուսների համատեղ հասցրած ճշգրիտ հարվածների արդյունքում ոչնչացվել է ավելի քան 400 ահաբեկիչ, որոնց թվում՝ օտարերկրացիներ», – ասվում է հայտարարության մեջ:
Ավելի վաղ Սիրիայի պաշտպանության նախարարությունը հայտնել էր Հալեպ և Իդլիբ նահանգներում կառավարական ուժերի և ահաբեկիչների միջև մարտեր սկսելու մասին: «Հայաթ Թահրիր աշ-Շամ» (նախկին անվանումը՝ «Ջաբհաթ ան-Նուսրա», արգելված է ՌԴ-ում) ահաբեկչական կազմակերպության անդամ խմբավորումները խախտել են դեէսկալացիայի մասին համաձայնագիրը և գրոհել բնակավայրերն ու ռազմական օբյեկտները: Սիրիական բանակի պատասխան գործողությունների արդյունքում ահաբեկիչները կրել են զգալի կորուստներ։
Հիշեցնենք` Սիրիայի պաշտպանության նախարարությունը նոյեմբերի 28-ին հայտնեց, որ կառավարական բանակը մարտի է բռնվել ահաբեկիչների դեմ, որոնք հարձակվել են Հալեպ և Իդլիբ նահանգների վրա: Խախտելով ապաէսկալացիայի մասին համաձայնագիրը՝ «Հայաթ Թահրիր աշ-Շամ» (նախկին անվանումը՝ «Ջեբհաթ ան-Նուսրա», ՌԴ-ում արգելված ահաբեկչական կազմակերպություն) ահաբեկչական կազմակերպության անդամ խմբավորումները Հալեպ և Իդլիբ նահանգներում լայն ճակատով հարվածներ են հասցրել գյուղերի, բնակավայրերի և ռազմական դիրքերի ուղղությամբ:
Սիրիական բանակի պատասխան գործողությունների արդյունքում ահաբեկիչները զգալի կորուստներ են կրել։
Բաց մի թողեք
Թրամփի առաջին նվերը Իսրայելին
Պուտինը սա՞ է ուզում, Պուտինը կործանում է Ռուսաստանը․ Թրամփ
Թրամփը ստորագրել է դաշնային մակարդակով մաhապատիժը վերականգնելու մասին հրաման. Լուսանկար