ԱԺ դեկտեմբերյան արտահերթ նիստերի սեզոնը շուտով կսկսվի։ Այս քառօրյայից անմիջապես հետո ԱԺ-ն արտահերթ նիստեր կհրավիրի, «տունը մնացած» նախագծերից բացի, 2 կարեւոր փաթեթ են ընդունելու։
«Հրապարակը» գրում է․ Մեկն Ընտրական օրենսգրքի փոփոխություններն են, որի խմբագրված տարբերակը դեռեւս ԱԺ չի ուղարկվել, եւ հայտնի չէ՝ իշխանությունը հրաժարվե՞լ է արտակարգ դրություն հայտարարելու մասին աղմկահարույց կետից:
Հիշեցնենք․ առաջին ընթերցում անցած նախագծում նշված է․ «Եթե ռազմական կամ արտակարգ դրությունը հայտարարվել է ԱԺ կամ ՏԻՄ ընտրությունների նշանակվելուց հետո` մինչեւ թեկնածուների առաջադրման ժամկետի սկիզբը… մինչեւ քվեարկության նախնական արդյունքներն ամփոփելու եւ դրանք արձանագրությամբ վավերացնելու պահը, ապա ռազմական կամ արտակարգ դրություն հայտարարվելու պահից ընտրական գործընթացն իրավունքի ուժով համարվում է կասեցված»։
Ապա ընտրական գործընթացը վերսկսելիս նոր քվեարկություն է կազմակերպվում: Այսինքն՝ իշխանությունը, տեսնելով, որ ընտրական որեւէ փուլում պարտվում է, կարող է ինչ-որ պատրվակով ռազմական կամ արտակարգ դրություն հայտարարել եւ նոր քվեարկություն նշանակել։
Մյուս «հրատապ» նախագիծը Գյումրիում ԺՊ նշանակելուն է վերաբերում, ՏԻՄ օրենքում առաջարկվող փոփոխությամբ Փաշինյանը որոշել է հանրապետության երկրորդ քաղաքում ավարտել իշխանազավթումը եւ քաղաքապետի ԺՊ նշանակել, որ ադմինիստրատիվ ռեսուրսն օգտագործելով՝ Գյումրու ընտրություններում հաղթի:
Բաց մի թողեք
Նիկոլ Փաշինյանը մինչև հիմա չի գիտակցել, որ չկա ոչ թե կոնֆլիկտը, այլ Ղարաբաղը
Խոստացված ֆիլմ այն մասին, թե ինչպես երեկ մենք «ձերբակալեցինք» ոստիկանությանը․ Արսեն Բաբայան (տեսանյութ)
«Նարեկս շատ էր սիրում կյանքը, նրա ձայնը, ծիծաղն ականջներիս մեջ է». կրտսեր սերժանտ Նարեկ Բաղդասարյանն անմահացել է 2023 թ. մայիսի 12-ին Սոթքի մարտական դիրքում. Լուսանկարներ