«Շնորհակալություն, նախագահ Զելենսկի, վրաց ժողովրդին ցուցաբերած Ձեր հաստատակամ ու անսասան աջակցության համար»։
Այս մասին X-ի իր միկրոբլոգում գրել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբաշվիլին՝ Փարիզում Ուկրաիանայի նախագահ Ց. Զելենսկու հետ հանդիպումից հետո։
«Մեր ժողովուրդների պայքարը անկախության, ազատության և եվրոպական ապագայի համար հաղթանակով կավարտվի, այլընտրանք չկա»,-նշել է նա։
Հիշեցնենք, որ այսօր մի քանի տասնյակ երկրների ու կառավարությունների ղեկավարներ այցելել են Ֆրանսիա՝ ներկա գտնվելու Փարիզի Աստվածամոր տաճարի վերաբացման արարողությանը:
Բաց մի թողեք
100 հրաման առաջին իսկ օրը․ ի՞նչ է պատրաստվում ստորագրել Թրամփը
Գրենլանդիան չպետք է պատկանի ո՛չ Դանիային, ո՛չ ԱՄՆ-ին
ԱՄՆ-ն նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ