Սիրիայի նախկին նախագահ Բաշար ալ-Ասադը պետք է պատասխանատվության ենթարկվի, հայտարարել է ԱՄՆ առաջնորդ Ջո Բայդենը։ Մամուլի ծառայությունը YouTube-ում հրապարակել է քաղաքական գործչի ելույթը Սպիտակ տանը։
Ամերիկայի նախագահը նշել է, որ ԱՄՆ-ը վստահ չէ, թե որտեղ է գտնվում սիրիացի քաղաքական գործիչը, սակայն հետևում է այն հաղորդագրություններին, որ նա ապաստան է ստացել Մոսկվայում։
Բայդենը Ասադի ռեժիմի տապալումն անվանել է «արդարության հիմնարար գործողություն»։
«Սիրիայում քաղաքական գործչի ղեկավարությամբ «հարյուր հազարավոր անմեղ սիրիացիներ» խոշտանգվել և սպանվել են»,- հավելել է ԱՄՆ նախագահը։ Նրա կարծիքով՝ սիրիացի ժողովրդի համար «ավելի լավ ապագա» կառուցելու պատմական հնարավորություն է ստեղծվել։
«Հայաթ Թահրիր ալ-Շամ» իսլամիստական խմբավորման գլխավորած ապստամբները նոյեմբերի 27-ին հարձակում են սկսել: Մի քանի օրվա ընթացքում զինյալները գրավել են ամբողջ Իդլիբ նահանգը և Հալեպ քաղաքը, որը մեծությամբ երկրորդն է երկրում։
ԱՄՆ-ը մտադիր է պատասխանատվության ենթարկել Սիրիայի նախկին նախագահ Բաշար ալ-Ասադին աջակցած կողմերին, ինչպես նաև Սիրիայի նախկին իշխանությունների օրոք աշխատած ազդեցիկ պետծառայողներին, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։
Պաշտոնյաները պատասխանատվության կենթարկվեն «սիրիական ժողովրդի դեմ կատարած վայրագությունների և հանցագործությունների համար, ներառյալ քիմիական զենքի կիրառումը», նշել է Բլինքենը:
Պետդեպի ղեկավարը Սիրիայում ընդդիմադիր ուժերին նաև կոչ է արել հարգել մարդու իրավունքները և պաշտպանել երկրի քաղաքացիական բնակչությանը։
Բլինքենի խոսքով՝ Վաշինգտոնն ուշադիր հետևելու է տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձություններին։
Դեկտեմբերի 8-ի գիշերը զինյալները մտել են Դամասկոս եւ հայտարարել նախագահ Ասադի տապալման մասին։ Ապստամբները 10 միլիոն դոլար պարգևատրում են խոստացել Սիրիայի նախկին նախագահի գլխի համար, ավելի ուշ «ՏԱՍՍ»-ը և «ՌԻԱ Նովոստի»-ն, վկայակոչելով Կրեմլի աղբյուրները, հայտնել են, որ Ասադն ընտանիքի հետ ժամանել է Մոսկվա, և Ռուսաստանը նրան ապաստան է տվել։
Բաց մի թողեք
Ինչ է նախատեսում ՌԴ-Իրան ռազմավարական գործընկերության պայմանագիրը. մանրամասներ
ԱՄՆ-ը Վրաստանին սպառնացել է մեկուսացմամբ
Հրդեհ է բռնկվել Կալիֆոռնիայի խոշոր էլեկտրակայանում, տարհանումներ են եղել․ Տեսանյութ