Սիրիայի նախկին վարչապետ Ռիյադ Խիջաբը կղեկավարի այդ երկրի անցումային կառավարությունը՝ Ասադի վարչակարգի անկումից հետո։ Այս մասին գրում է Le Figaro-ն։
Նա Սիրիայի վարչապետ եղել է 2012 թվականին, մինչ այդ՝ 2011-12 թթ եղել է Գյուղատնտեսության եւ ագրարային բարեփոխումների նախարար։ Պաշտոնանկությունից հետո ընտանիքով տեղափոխվել է Հորդանան, որտեղ էլ ապրում է։
Ընդդիմադիր ուժերը Սիրիայի նախկին նախագահ Բաշար ալ-Ասադի պալատի ստորգետնյա կայանատեղիում հայտնաբերել են շքեղ մեքենաների հավաքածու։
Կայանատեղիից կադրերը սոցիալական ցանցերում հրապարակել են սիրիացի ապստամբները, որոնք վերահսկողություն են հաստատել մայրաքաղաք Դամասկոսի և կառավարական պալատի նկատմամբ։
Սիրիայի նախկին նախագահի ավտոպարկում հաշվվել է մոտ հինգ տասնյակ ավտոմեքենա։ Կադրերում կարելի է տեսնել Rolls-Royce Wraith, Ferrari F50, Lamborghini LM002 և Diablo, Audi R8, Ferrari F430, Mercedes-Benz SLS AMG և այլ սպորտային մեքենաներ, ամենագնացներ, ավտոդոմներ և զրահապատ մեքենաներ։
Ասադի հավաքածուն ներառում է բավականին թանկ և հազվադեպ մեքենաներ, օրինակ՝ 90-ականներին արտադրված 349 Ferrari F50-ներից մեկը։
Սիրիայի Դամասկոս, Լաթաքիա և Տարտուս քաղաքներում պարետային ժամ է հայտարարվել։ Այս մասին հայտնում է Al Watan թերթը:
Ըստ աղբյուրի՝ որոշումը կայացրել է զինված ընդդիմության կազմավորումների հրամանատարությունը, սահմանափակումները կգործեն տեղական ժամանակով ժամը 17:00-ից մինչև 05:00-ն։
Նշվում է նաև, որ ռեժիմի խախտումը կպատժվի մեկամսյա ազատազրկմամբ։
Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի պալատի տակ գաղտնի թունել է հայտնաբերվել:
«Հանգստյան օրերին Սիրիայում տեղի ունեցած իրադարձությունները նոր աշխարհահակարգի փոփոխության մասին են»,- ասում է հալեպահայ Վարուժան Սարգսյանը՝ մեկնաբանելով վերջին 2 օրերի ընթացքում Սիրիայում տեղի ունեցած դեպքերը, որը թուլացրեց Սիրիայի դերակատարումը Մերձավոր Արևելքում։
Սարգսյանի խոսքով՝ այդ ամենն արտաքին ուժերի՝ Թուրքիայի և Ռուսաստանի կողմից իրականացված «փայլուն օպերացիա էր», որով ոչ թե վերջակետ դրվեց ավելի քան 14 տարի ձգձգվող պատերազմին, այլև սկիզբ դրվեց նոր պատերազմի ու ռազմական հանցագործությունների։
«Սիրիայում քաոսային վիճակ է, այս պահին երկիրը բարձիթողի վիճակում է, բոլորը տեր են։ Մեկ օրվա մեջ Բաշար Ալ Ասադը լքեց երկիրը, փոխվեց երկրի դրոշը, բանակը հետ քաշվեց, կրակը մի պահ դադարեց։ Նախագահի դղյակը, որ անհասանելի ամրոցի էր նման՝ այժմ արդեն լքված է։ Դամասկոսի ժողովուրդը այնտեղից գողանում ու տանում է, ինչ ուզում է, այդ թվում՝ ավտոմեքենաներ։ Նախքան այս դեպքերը Սիրիայում ապրող փոքրամասնությունները՝ քրիստոնյաները, քրդերը, սունիներն ու շիաները ապրել են համերաշխ, ու բոլորի պայքարը եղել է սիրիական հայրենիքի պաշտպանությունը։ Հեղափոխությունից հետո այժմ ներքին կյանքը փոխվել է։ Միմյանց նկատմամբ անհանդուրժողականություն կա։ Ծայրահեղականներն անցել են գործի»,- ասում է Վարուժանը։
Ի՞նչ է սպասվում Սիրիային, անգամ վերլուծաբանները չեն կարողանում կանխատեսել։ Վարուժան Սարգսյանը հույս ունի, որ պատերազմներ ու փորձություններ հաղթահարած, սակայն երբեք ծնկի չեկած Սիրիայի համար այս հեղափոխությունը՝ դնելու երկրի զարգացման հիմքը։
«Մեզ մնում է միայն համբերատարությամբ սպասել։ Չեմ բացառում, որ ծայրահեղականները կփորձեն ներքին պատերազմ հրահրել։ Սիրիական հայրենիքի մեջ փոփոխությունների այս փուլում, մեր ժողովրդի զավակներին կհորդորեմ լինել զուսպ և զգուշավոր, մանավանդ, որ Իսրայելը հավակնություններ ունի մեր տարածքների վրա և զինադադար դեռևս հաստատված չէ։ Անգլուխ պետություն է, ով ինչ ուզում, անում է։ Հորդորում եմ բնակարաններից դուրս գալ միայն անհրաժեշտության դեպքում։ Եվ նրանք, որոնք հացի կարիք ունեն, կարող են դիմել հայկական համայնքին, եկեղեցուն և ներկայանալ եկեղեցուն կից ժողովրդային տուն»,- հավելեց նա։
Բաց մի թողեք
Թրամփի առաջին նվերը Իսրայելին
Պուտինը սա՞ է ուզում, Պուտինը կործանում է Ռուսաստանը․ Թրամփ
Թրամփը ստորագրել է դաշնային մակարդակով մաhապատիժը վերականգնելու մասին հրաման. Լուսանկար