Թուրքիայի Իսփարթա նահանգի Կեչիբորլու շրջանում ռազմական UH-1 տիպի ուղղաթիռ է կործանվել: Պատահարի հետևանքով մահացել է 5 զինվորական, այդ թվում՝ բանակի ավիացիոն դպրոցի պետական օդուժի ստորաբաժանման հրամանատարը։
Այս մասին հայտնում է Թուրքիայի պաշտպանության նախարարությունը:
«Ռազմական ուղղաթիռը բախվել է մեկ այլ ուղղաթիռի և ընկել գազալցակայանի մոտ»,- հայտնել է DHA գործակալությունը՝ հղում անելով տեղի իշխանություններին։
Ուղղաթիռը կործանվել է ուսումնական թռիչքի ժամանակ։ Ուղղաթիռի կործանման պատճառն առայժմ հայտնի չէ:
Բաց մի թողեք
100 հրաման առաջին իսկ օրը․ ի՞նչ է պատրաստվում ստորագրել Թրամփը
Գրենլանդիան չպետք է պատկանի ո՛չ Դանիային, ո՛չ ԱՄՆ-ին
ԱՄՆ-ն նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ