17/01/2025

Մոսկվայում Սիրիայի դեսպանատան վրա բարձրացվել է ընդդիմության դրոշը. Լուսանկար

Ռուսաստանում Սիրիայի դեսպանատունը դիվանագիտական ներկայացուցչության շենքի մոտ տեղադրել է սիրիական ընդդիմության դրոշը, հայտնում է «ՏԱՍՍ»-ը։

«Սիրիական ընդդիմության դրոշը բարձրացվել է Մոսկվայում Սիրիայի դեսպանատան վերևում՝ Մանսուրովսկի նրբանցքում»,- հայտնում է գործակալությունը։

Ասադի տապալումից հետո Սիրիայի Արաբական Հանրապետության դրոշն իջեցվել էր: Նոր դրոշը գույնով և աստղերի քանակով տարբերվում է նախորդից։

Դեկտեմբերի 8-ին Սիրիայում հակակառավարական ուժերը գրավեցին Հոմս քաղաքը և մտան մայրաքաղաք Դամասկոս։ Զինյալները պետական հեռուստատեսության ուղիղ եթերում հայտարարեցին, որ նախագահ Բաշար ալ Ասադի ռեժիմը տապալվել է։ Նրա ընտանիքը կառավարել է հանրապետությունը ավելի քան 50 տարի։

Երկրում սկսվել է իշխանության անցումը. «Հայաթ Թահրիր ալ-Շամ» (Ռուսաստանում արգելված) ահաբեկչական կազմակերպության ղեկավար Աբու Մուհամմադ ալ-Ջուլանին ասել է, որ կառավարական կառույցները «կմնան նախկին վարչապետ Մուհամմադ Ղազի Ալ-Ջալալիի հսկողության տակ՝ մինչև անցումային կառավարություն չի ձևավորվի:

Ապստամբները 10 միլիոն դոլար պարգևատրում են խոստացել Սիրիայի նախկին նախագահի գլխի համար, ավելի ուշ «ՏԱՍՍ»-ը և «ՌԻԱ Նովոստի»-ն, վկայակոչելով Կրեմլի աղբյուրները, հայտնել են, որ Ասադն ընտանիքի հետ ժամանել է Մոսկվա, և Ռուսաստանը նրան ապաստան է տվել։