13-ամյա աղջիկ երեխայի առողջական վիճակը հիվանդանոց ընդունման պահին գնահատվել է միջին ծանրության, երեխան գանգատվել է ոսկրամկանային սուր ցավերից, որոնք արտահայտվել են քայլքի ֆունկցիայի խանգարումով։
Այս մասին հայտնեցին Վանաձորի բժշկական կենտրոնից։
«Երեխան անցել է համապատասխան բոլոր հետազոտությունները։ Ելնելով վիճակից՝ ընդունող բժիշկը խորհրդակցել է նաև նեղ մասնագետների հետ՝ ախշտորոշման հստակեցման և բուժական պրակտիկայի վարման հետ կապված։ Առաջին բուժօգնության միջոցառումների ֆոնին նկատվել է վիճակի բարելավում։
Առավոտյան ժամը 06։26-ի սահմաններում երեխայի ինքնազգացողությունը կտրուկ վատացել է, հրավիրվել են բաժանմունքի վարիչը և մանկական ռեանիմատոլոգը, առողջական վիճակը գնահատվել է ծայրահեղ ծանր։
Իրականացվել են հակաշոկային և վերակենդանացման բոլոր հնարավոր միջոցառումները։ Կատարված բուժական միջոցառումների ֆոնին աճել է պրոգրեսիվով վատացում, որը, ցավոք սրտի, հանգեցրել է երեխայի կենսաբանական մահվան։ Թե որն է եղել երեխայի մահվան հիմնական պատճառը, կպարզվի դատաբժշկական փորձաքննությամբ»,- հայտնեցին Վանաձոր բժշկական կենտրոնից։
Ըստ մամուլում տարածված լուրերի՝ Տաշիր քաղաքից «Վանաձոր» բժշկական կենտրոն է տեղափոխվել Լոռու մարզի բնակիչ 13-ամյա աղջիկ երեխա, որը ծայրահեղ ծանր վիճակում է եղել ու որոշ ժամանակ անց, բժշկական կենտրոնում գիտակցության չգալով, մահացել է:
Մանրամասներ են հայտնի դարձել։ ԲԿ-ից մեզ հետ զրույցում հայտնեցին, որ ընդունման պահին երեխայի վիճակը գնահատվել է միջին ծանրության, երեխան անցել է համապատասխան բոլոր հետազոտությունները․ «Ելնելով վիճակից՝ ընդունող բժիշկը խորհրդակցել է նաև նեղ մասնագետների հետ՝ ախտորոշման հստակեցման և բուժական պրակտիկայի վարման հետ կապված։ Առաջին բուժօգնության միջոցառումների ֆոնին նկատվել է դինամիկ բարելավում։ Առավոտյան ժամը 06։26-ի սահմաններում երեխայի վիճակը կտրուկ վատացել է, հրավիրվել են բաժանմունքի վարիչ Ա․ Ղամբարյանը և մանկական ռեանիմատոլոգ՝ Ի․ Անտոնյանը։ Երեխայի առողջական վիճակը գնահատվել է ծայրահեղ ծանր, իրականացվել են հակաշոկային և վերակենդանացման բոլոր հնարավոր միջոցառումները»։
Ըստ մեր տեղեկությունների՝ կատարված բուժական միջոցառումների ֆոնին նկատվել է պրոգրեսիվ վատացում, որը, ինչպես հայտնեցին ԲԿ-ից, հանգեցրել է երեխայի կենսաբանական մահվան։ Թե որն է եղել երեխայի մահվան հիմնական պատճառը, կպարզվի դատաբժշկական փորձաքննությամբ։ Այս ամենը րոպեների ընթացքում է տեղի ունեցել, իսկ երեխան գանգատվել է ոսկրամկանային սուր ցավերից, որոնք արտահայտվել են քայլքի ֆունկցիայի խանգարումով, այսինքն՝ քայլելուց սուր ցավեր է ունեցել։
Բաց մի թողեք
Մեր աշխատանքը հետեւողական շարունակելու ենք․ Ավանեսյան
Ողբերգական դեպքից հետո «Արթկոսմեդ»-ի լիցենզիայի կասեցման միջնորդություն է ներկայացվել. նախարար
«Արմավիր» ԲԿ-ն հայտնել է արտառոց դեպքի մանրամասները