19/01/2025

Ձեզ ցմահ պետք է զրկել Հայաստանի օդը շնչելու, ջուրը խմելու ու հողի վրա կանգնելու իրավունքից. Սաֆարյան

Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը «Ֆեյսբուք»ի իր էջում անդրադարձել է ռուսաստանաբնակ քաղաքագետ Անդրանիկ Միհրանյանի՝ Հայաստան մուտք գործելու արգելքին:

«Հայրենիքին դավաճանածները հերթով հիշում են Հայաստանը։ Ո՞ւր եք գալիս։ Ո՞ւմ եք դուք պետք։ Հողը ձեր ոտքերի տակ պետք է այրվի ձեր դավաճանության համար։ Միայն արգելքը քիչ է։ Ձեզ ցմահ պետք է զրկել Հայաստանի օդը շնչելու, ջուրը խմելու ու հողի վրա կանգնելու իրավունքից»:

Մեկ այլ գրառմամբ Սաֆարյան անդրաարձել է Միհրանյանի հայտարարությանը, թե ինքը ցանկացել է գալ Հայաստան՝ ծնողների շիրիմներին:

«Հայկական ազգանունով մարդամեկը 3 մանեթանոց լաց է կապել, թե ծնողների գերեզմանին այցի էր գալիս ու օդանավակայանից չթողեցին։ Առաջարկ. թող իր պրոտեժեներին խնդրի’ ծնողների գերեզմանը տեղափոխեն իր երկիր։ Մենք էստեղ իր ծնողների գերեզմանի խնամողն ու պահակը չենք։

Թող հիշի, որ 2017թ. Ստեփան Գրիգորյանն էր այցի գնում Մոսկվայում հուղարկավորված իր ծնողների գերեզմանին, և օդանավակայանում նրան ռուսական իշխանությունները անցանկալի անձ ճանաչեցին ու տասնամյակներով զրկեցին Ռուսաստան մտնելուց։ Իսկ իր նման մարգուշկաները ոչ մի խոսք չասացին։

Այնպես որ’ թող համակերպվի»,- գրել է Սաֆարյանը:

Հիշեցենք՝ Քաղաքագետ Անդրանիկ Միհրանյանին թույլ չեն տվել «Զվարթնոց»օդանավակայանից մուտք գործել Հայաստան: Օդանավակայանում Միհրանյանին հայտնել են, որ նրա մուտքը Հայաստան արգելված է։