Նիկոլ Փաշինյանի եւ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի կողմից առերեւույթ պետական դավաճանություն կատարելու վերաբերյալ «Միասին» շարժման հաղորդումը, սահմանված կարգով, ուղարկվել է ԱԱԾ, տեղեկացրել են դատախազությունից, դրանում նշված հանգամանքները «Օպերատիվ հետախուզական գործունեության մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով ստուգելու նպատակով։
Հրապարակ թերթը գրել է․ ՀՀ նախկին վարչապետ, պրոֆեսոր Հրանտ Բագրատյանը կարծում է, որ եթե քննությունն օբյեկտիվ ընթանա, ապա Փաշինյանն ու Մհեր Գրիգորյանը առնվազն պիտի դատվեն։
«Տեղի է ունեցել պետական դավաճանություն, եւ այս երկու մարդիկ ոչ միայն պիտի ձերբակալվեն, այլեւ՝ դատվեն, նրանք պետական դավաճաններ են, որովհետեւ իմանալով, որ այդ հողերը ՀՀ տարածք են, զիջել են Ադրբեջանին։ Նրանք պետք է դատապարտվեն»,- ասաց Բագրատյանը։ Մենք հետաքրքրվեցինք` Փաշինյանը վերջին օրերին սկսել է կրկին խոսել Արցախի մասին, բանակցային գործընթացի վերաբերյալ ֆեյսբուքյան ստատուսներ է գրում, ինչո՞ւ է հիշել Արցախը: Բագրատյանը կարճ պատասխանեց․ «Ուրեմն Նաջարյանը փոշմանել է»։
Նա նաեւ բանավեճի է հրավիրել նախկին նախագահներին, եւ վերջիններս մերժել են այդ առաջարկը։ Հրանտ Բագրատյանի կարծիքով՝ Փաշինյանի հետ որեւէ բանավեճի գնալը ծուղակ է, եւ վերջ։
Հիշեցնենք, որ «Միասին» շարժումը դատախազությանն է տրամադրել եռակողմ ստորագրությամբ հաստատված արձանագրություններ՝ 1983-84 թթ․ Հայաստանի եւ Ադրբեջանական ԽՍՀ-ների միջեւ իրականացված սահմանազատման վերաբերյալ, որտեղ նաեւ հստակ երեւում է, որ Գորիս-Կապան ավտոճանապարհը՝ իր 67,8 կմ ողջ երկարությամբ, պատկանում է Հայաստանին։
Բաց մի թողեք
Սինանյանը տղամարդու հետ զվարճանում է երևանյան փաբերից մեկում․ Տեսանյութ
Տարեվերջին դատավորները «դափոնով» կալանքի որոշումներ են տվել, Նուբարաշենի բանտում ասեղ գցելու տեղ չկա
Ատոմ Ջանջուղազյանն ինքն իր համար 4 մլն դրամ աշխատավարձ է սահմանել