Ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկը իսպանական El Mundo թերթի կողմից ճանաչվել է տարվա մարդ։
Նրան նվիրված նյութի հեղինակները գործարարին համեմատել են նաև հին հռոմեական քաղաքական գործիչ և հրամանատար Գայոս Հուլիոս Կեսարի հետ։
«Նա Երկրի վրա երբևէ ապրած ամենահարուստ մարդն է, և այժմ նա նաև Միացյալ Նահանգների ընտրված նախագահի [Դոնալդ Թրամփի] աջ ձեռքն է։ Նա մարմնավորում է արմատապես նոր պրակտիկա՝ 21-րդ դարի «կեսարիզմ», որտեղ ընկերությունները քաղաքական գործիչների հետ միասին կառավարում են պետությունները»,- նշված է հոդվածում (Ինչպես Իլոն Մասկը վերածվեց 21-րդ դարի Հուլիոս Կեսարի)։
Կեսարի հետ համեմատությունը պայմանավորված է նրանով, որ հռոմեացի հրամանատարը եղել է նաև իր դարաշրջանի ամենահարուստ մարդը։ Դրանից հետո նա կարողացել է շահել հասարակ ժողովրդի սրտերը և իշխանություն հաստատել ողջ Հռոմեական Հանրապետության վրա։
Մասկը չի կարողանա ճշգրիտ կրկնել այս ճանապարհը, քանի որ նա ծնվել է ԱՄՆ-ից դուրս, հետևաբար իրավունք չունի առաջադրվել նախագահի պաշտոնում։
Բաց մի թողեք
Ռուսաստանում ադրբեջանական կազմակերպված հանցավոր խմբի վեց անդամ է ձերբակալվել
Դոնալդ Թրամփը կրկին սպառնացել է Եվրամիությանը առեւտրային մաքսատուրքերով
Թուրքական հյուրանոցում հրդեհի զոհերի թիվը հասել է 76-ի․ նոր մանրամասներ. Լուսանկար