«Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանի աթոռի վրա արդեն «բազար» է գնում:
«Հրապարակ» թերթը գրել է․Մարզպետի պաշտոնի հավակնորդները կարծում են, որ նրա օգնականի հետ պատահածից` թմրանյութի մեղադրանքից հետո, նրա աթոռը երերում է, եւ սկսվել է դեռ չազատված պաշտոնի համար կռիվը: Ի դեպ, մարզպետը երեկ արդեն վերադարձել էր աշխատանքի:
ՔՊ-ական շրջանակներից տեղեկացանք, որ Մովսիսյանի աթոռի առաջին հավակնորդը ՔՊ Ապարանի խորհրդի նախագահ ընտրված Էդգար Փարվանյանն է, որն Ապարանի քաղաքապետի ընտրություններում ՔՊ-ի թեկնածուն էր, բայց պարտվեց Գնթունիքի Կարեն Եղիազարյանին:
Մյուս հավակնորդը երիտասարդ փոխմարզպետ Միլադա Հովհաննիսյանն է: Անգամ մի կերպ Թալինի համայնքապետ դարձած Տավրոս Սափեյանն է ձգտում մարզպետ դառնալ։
Թե ինչով կավարտվի այս մրցավեճը, կերեւա առաջիկայում: Նիկոլ Փաշինյանը կարող է անգամ աճուրդ կազմակերպել` մուրճը ձեռքն առնել եւ այդ աճուրդը կառավարել՝ «կտո բոլշե»:
Բաց մի թողեք
ՔՊ-ական ավագանին կրակել է շան վրա․ Լուսանկար
Եթե շարունակելու ենք «քաղաքականությամբ չհետաքրքրվել», պիտի պատրաստվենք ամենօրյա ռեժիմով հարկեր, տուգանքներ, տույժեր, տխրահռչակ հիմնադրամներին «նալոգներ» մուծելուն
Անարդարացի թանկ սակագին է։ Իրականում տրանսպորտի սակագինը չպետք է անցնի 120-130 դրամից