2024-ին Նիկոլ Փաշինյանի թեթեւ ձեռքով տարածքներ հանձնվեցին Կիրանցից: Մայիսից կիրանցեցիները համառ պայքար մղեցին, փակեցին Հայաստան-Վրաստան միջպետական ավտոճանապարհը, սակայն՝ ապարդյուն․ Փաշինյանն իր սեւ գործն արեց:
Հրապարակ թերթը գրել է․ Կիրանցեցի Անդրանիկ Նազարյանը, մեզ հետ զրույցում անդրադառնալով չարաբաստիկ 2024-ի իրադարձություններին, ասաց. «2024 թվականը մեզ համար շատ վատ տարի էր, պետք է որ բոլորի համար վատ տարի լիներ, սակայն չգիտեմ…. այն, որ կիրանցեցիների համար շատ վատ տարի էր, այդտեղ չկա երկրորդ կարծիք: Մեր ժողովուրդը դիմացկուն ժողովուրդ է, կարողացավ դիմանալ այդ հարվածին, փառք Աստծո, գյուղը մարդիկ գրեթե չեն լքել, համառորեն պայքարում են, չեն հիասթափվում, չեն ընկճվում: Սահմանային ռեժիմի հարցն է մտահոգում մեզ, արոտավայրերի խնդիր է առաջացել:
Տեղի ունեցածի արդյունքում անասունների գլխաքանակը պակասեց, քանի որ գյուղի տարածքները փոքրացել են: Շատ կուզեի, որ մի հրաշքով մեր կորցրած հողերը վերադարձվեին մեզ, բայց էլ չեմ հավատում…. Մեր ժողովուրդը պետք է իր ես-ը, էգոիզմը դնի մի կողմ, հայրենասիրություն դրսեւորի: Հողը չի կարելի զուտ որպես ինչ-որ նյութական արժեք ընկալել, հողն ամեն ինչ է, տոննաներով արյուն է թափվել հողի վրա, այն անգին է:
Մարդիկ կան, որ ասում են` դե, փոխհատուցում են տվել, ի՞նչ եք ուզում, ես այն կարծիքին եմ, որ կորցրած հայրենիքի դիմաց չկա որեւէ փոխհատուցում ու չի կարող լինել: Հայրենիքն անգին է, մեր պապերը մեզնից առաջ պայքար էին տարել: Մեր հասարակությունն անտարբեր է դարձել, մարդիկ իրար նկատմամբ հոգատար չեն: Այս իշխանությունները ռուսների եւ թուրքերի գործակալներն են, որոնցից ոչ մի լավ բան այլեւս չենք սպասում:
Ռուսները` թուրքերի հետ ձեռք ձեռքի տված, բաժան-բաժան արեցին մեր երկիրը, մեր հողերը, ամեն ինչ քանդեցին, իսկ այս իշխանությունը ոչինչ չի կարողանում անել: Այս մարդն ամեն ինչ փողոցով է չափում, մտածում է, որ լավ փող տա, մենք կմոռանանք ամեն ինչ, չեմ հասկանում, թե նման մարդը ոնց կարող է պետության ղեկավար լինել»:
Բաց մի թողեք
Նիկոլ Փաշինյանը մինչև հիմա չի գիտակցել, որ չկա ոչ թե կոնֆլիկտը, այլ Ղարաբաղը
Խոստացված ֆիլմ այն մասին, թե ինչպես երեկ մենք «ձերբակալեցինք» ոստիկանությանը․ Արսեն Բաբայան (տեսանյութ)
«Նարեկս շատ էր սիրում կյանքը, նրա ձայնը, ծիծաղն ականջներիս մեջ է». կրտսեր սերժանտ Նարեկ Բաղդասարյանն անմահացել է 2023 թ. մայիսի 12-ին Սոթքի մարտական դիրքում. Լուսանկարներ