Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանը «Ազգային հերոսի» կոչում չի ստացել։
Ազգային ժողովի պատգամավոր Գեղամ Մանուկյանը «Հրապարակ»-ին հայտնեց, որ ինքը դեռեւս 2021 թվականին հարցում էր ուղարկել նախագահական նստավայր՝ այս հարցի կապակցությամբ, իրեն այնտեղից պատասխանել են․ «Նախագահականից գրավոր ինձ պաշտոնապես պատասխանել են, որ Տիրան Խաչատրյանը Ազգային հերոսի կոչման վկայականը, շքանշանը չի ստացել։
Նախագականն ուղարկել է Պաշտպանության նախարարությանը, իրենք տեղյակ չեն»։
Նախագահականը դրանք փոխանցել է ՊՆ-ին՝ զինվորականներին այն հանձնելու համար, 2024-ի սկզբին մենք գրել էինք, որ Տիրան Խաչատրյանը հետագայում այն չի վերցրել ՊՆ-ից` հրաժարվելով ստանալ Փաշինյանի կողմից շնորհված «Հայրենիքի շքանշանը»:
Իսկ հետագայում սկսել է քննադատել նրան` պարտության եւ երկրին պատճառած վնասների համար: Ավելին, մեզ հասած լուրերի համաձայն՝ ՊՆ-ից կապ են հաստատել նրա հետ, ասել՝ շքանշանը կարող են տուն ուղարկել, զինվորականն էլ պատասխանել է ՝ կարիք չկա տուն ուղարկելու, կարող են այն իրենց պահել։
Նշենք, որ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանը երկու ամսով կալանավորվել է օրեր առաջ։
Ազգային հերոս Խաչատրյանը ձերբակալվել էր 44-օրյա պատերազմին առնչվող գործով: Նա մեղադրվում է ռազմական դրության ընթացքում իր ծառայողական պարտականությունների կddարման նկատմամբ անփույթ վերաբերմունքի համար, որն առաջացրել է ծանր հետևանքներ։ Տիրան Խաչատրյանը մեղադրանքը չի ընդունում։
Բաց մի թողեք
Սինանյանը տղամարդու հետ զվարճանում է երևանյան փաբերից մեկում․ Տեսանյութ
Տարեվերջին դատավորները «դափոնով» կալանքի որոշումներ են տվել, Նուբարաշենի բանտում ասեղ գցելու տեղ չկա
Ատոմ Ջանջուղազյանն ինքն իր համար 4 մլն դրամ աշխատավարձ է սահմանել