Այս տարի լրանում է Երկրորդ համաշխարհային պատերազմում կամ, ինչպես ԽՍՀՄ-ում էին ասում, Հայրենական մեծ պատերազմում Խորհրդային Միության տարած հաղթանակի 80-ամյակը: 1945 թվականից հետո այդ պատերազմում ԽՍՀՄ հաղթանակի, ինչպես նաև զոհվածների հիշատակին նվիրված բազմաբնույթ հուշարձաններ և հուշահամալիրներ են կառուցվել ԽՍՀՄ երկրներում, այդ թվում՝ Հայաստանում:
«Փաստ» օրաթերթը գրում է. Եվ ահա, հոբելյանին ընդառաջ նախատեսվում է վերանորոգել, վերականգնել ու բարեկարգել Հայաստանի տարածքում գտնվող այդ հուշարձաններն ու հուշահամալիրները: Նման նախաձեռնությամբ է հանդես եկել հասարակական-քաղաքական գործիչ, «Իմ երկիր, իմ Հայաստան» հասարակական շարժման ղեկավար Մհեր Ավետիսյանը:
Նա կոչ է արել բոլորին՝ կամավորության սկզբունքով ընդգրկվել այդ աշխատանքներում արդյունքները հրապարակել «Անմահ գունդ» ֆեյսբուքյան հարթակում: Ավետիսյանը նաև նշել է, որ այն բնակավայրերում, որտեղ իր աջակցության կարիքը կլինի, կարող են դիմել: Նա դիմել է նաև այլ գործարարների, կայացած մարդկանց՝ կոչ անելով մասնակից դառնալ այս նախաձեռնությանը:
Բաց մի թողեք
ՔՊ-ական ավագանին կրակել է շան վրա․ Լուսանկար
Եթե շարունակելու ենք «քաղաքականությամբ չհետաքրքրվել», պիտի պատրաստվենք ամենօրյա ռեժիմով հարկեր, տուգանքներ, տույժեր, տխրահռչակ հիմնադրամներին «նալոգներ» մուծելուն
Անարդարացի թանկ սակագին է։ Իրականում տրանսպորտի սակագինը չպետք է անցնի 120-130 դրամից