«Հայ- ամերիկյան ջերմ ու ջերմացող հարաբերությունների մասին թմբկահարող արևմտամետները և իշխանավորները լռում են այն մասին, որ հունվարի 20-ին սպասվող ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալությանը ՀՀ վարչապետը հրավիրված չէ:
«Հրապարակ» օրաթերթը գրել է․ Մինչդեռ մեծ թվով պետությունների ղեկավարներ Վաշինգտոնում ներկա կգտնվեն Թրամփի ինաուգուրացիային: Եթե հայ- ամերիկյան հարաբերություններն իրոք այդքան փայլուն են, ապա ինչու Նիկոլ Փաշինյանը չի հրավիրվել: Սա, ի դեպ, նաև ԱՄՆ-ում ՀՀ դեսպանի վատ աշխատանքի մասին է վկայում:
Իսկ ՔՊ- ում շատ գոհ են Լիլիթ Մակունցի աշխատանքից և նրան անգամ որպես օրինակ են բերում մյուս դեսպաններին»։
Բաց մի թողեք
«Foton» բեռնատարն Ուշիի ոլորաններում բախվել է արգելապատնեշներին և կողաշրջվել. Լուսանկար
Դատավորը կխուսափի պատասխանատվությունից․ Լուսանկար
Փողոցային առևտուրն արգելողներն են տրանսպորտում հսկողություն իրականացնելու