Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը հայտարարություն է տարածել, որ
2024 թվականի հոկտեմբերին երկօրյա չհայտարարված մշտադիտարկման այց են իրականացրել Արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ, որտեղ արձանագրել են մի շարք խախտումներ։
Հրապարակ թերթը գրել է․ Օրինակ՝ խցերում նախատեսված թվաքանակից ավել անազատության մեջ գտնվող անձ է պահվել, խցերը կահավորված չեն եղել նստարաններով եւ սեղաններով, մասնաշենքերում բացակայել են տեսագրող և տեսաձայնագրող համակարգերը։ Բացի սրանից, ՄԻՊ-ը արձանագրել է նաեւ շտապ բժշկական օգնության և սպասարկման հետ կապված խնդիրներ:
«Հրապարակ»-ը տեղեկացավ, որ բացի նախորդ տարվա հոկտեմբեր ամսվա այցից, նման մի այց էլ ՄԻՊ-ը կատարել է դեկտեմբերին․ կրկին նմանատիպ խնդիրներ է արձանագրել, առավել մտահոգիչը եղել է՝ խցերում գերծանրաբեռնվածությունը։ Այսինքն, ՄԻՊ-ի առաջին այցից ու արձանագրումներից հետո էլ «Նուբարաշենի» բանտում իրավիճակը չի փոխվել եւ չէր էլ կարող փոխվել, որովհետեւ ոչինչ չի ձեռնարկվել այդ ուղղությամբ։ Ամենակարեւորը՝ կալանավայրերի ծանրաբեռնվածությունը նվազեցնելու համար ոչինչ չի արվել։
Քրեակատարողական ծառայությունից խախտումներով լի այս զեկույցի վերաբերյալ հստակ պատասխան չեն տալիս, միայն փոխանցեցին․ «Այս փուլում մեկնաբանություն չենք տալիս»։ Հարցին՝ ե՞րբ կտան մեկնաբանություն, արձագանքեցին․ «ՄԻՊ-ի բարձրացրած խնդիրներն ուսումնասիրելուց հետո»։
Արդարադատության նախարարությունից էլ փոխանցում են, որ իրենք պարբերաբար իրականացնում են այցեր, ամենօրյա ռեժիմով կապի մեջ են ՔԿՀ-ների եւ ՔԿԾ-ի համապատասխան ստորաբաժանումների հետ։
Իրավապահ համակարգի մեր աղբյուրը, ներկայացրեց գերծանրաբեռնվածության բուն պատճառը․ «Բանտերում, հատկապես «Նուբարաշեն» ՔԿՀ-ում, խցերի ծանրաբեռնվածության խնդիրը մշտապես եղել է, սակայն իրավիճակը սրվել է 2024-ի նոյեմբերից։ 2024-ի նոյեմբերին դատավորները միանգամից սկսել են դափոնով կալանավորման վճիռներ կայացնել, որի հետեւանքով գերբնակեցում է եղել։ Դատավորները ուզել են տարի փակել, ինչի հետևանքով այս խնդիրը առաջացել է։ Հիմա պետք է թեթեւացնելու համար «ցրեն» այլ բերդերով»։
Բաց մի թողեք
Ոստիկանների հետ առերեսում է եղել, նրանք հրաժարվել են իրենց արածից
ՔՊ-ն քննարկումների մեջ է
Մի ասեք՝ Փաշինյանի մեղքերը, ասեք՝ սխալները, նոր ընդդիմություն է ձևավորվում