ՔՊ-ից խայտառակ կերպով վտարված Հովիկ Աղազարյանի աշխատասենյակում շարունակում է պատից կախված մնալ Նիկոլ Փաշինյանի լուսանկարը, որը, ի դեպ, կախված է բոլոր պատգամավորների, իշխանավորների աշխատասենյակներում։
«Հրապարակը» գրում է․ Երեկ մեր լրագրողն Աղազարյանին հարցրել է՝ ինչո՞ւ եք թույլ տալիս, որ այսքանից հետո էլ Փաշինյանը Ձեզ լուռ «հսկի»՝ պատից։ Աղազարյանն ասել է` սա բոլորովին այլ Փաշինյան է, որին ինքը սիրում էր․ «Սա այսօրվա Նիկոլ Փաշինյանը չի, սա երեկվա Նիկոլ Փաշինյանն է, եւ դա է ապացուցում իր արտաքին տեսքը՝ մորուքը, հետեւաբար, եթե որեւէ մեկին չի խանգարում, թող մնա այստեղ»:
Ի դեպ, ՔՊ աղբյուրներից տեղեկացանք, որ ներքին «չաթերում» ակտիվ քննարկել են Աղազարյանի հիմնած կուսակցության ծրագրի նախագիծը, որը շաբաթներ առաջ պատգամավորը հրապարակեց, ոմանք չարախնդացել են, թե նոր` «հուժկու ընդդիմություն» են ստացել։
Բաց մի թողեք
ՓՄՁ ոլորտի ներկայացուցիչների բողոքի ակցիան հարկային փոփոխությունների դեմ. ՈՒՂԻՂ
Հայաստանը չի կարող կանգնեցնել հանցագործությունների հետաքննությունը, որոնք կատարվել են հայերի դեմ 2021 թ. մայիսից
Իրենք իրենց ուզածին հասան, մենք էլ մեր ուզածին հասանք՝ Արցախի դրոշը կա, կանգուն է․ Լուսանկար