Նիկոլ Փաշինյանի իշխանությունը հերթական «պատուհասն» է բերել Հայաստանի քաղաքացիների գլխին: Խոսքը համընդհանուր հայտարարագրման մասին է, որը բուռն դժգոհության առիթ է դարձել:
«Փաստ» օրաթերթը գրում է. Դժգոհությունը ոչ միայն բուն համակարգին է վերաբերում, այլ դրա բացարձակ անպատրաստ լինելուն, նաև նրան, որ եկող տարվանից հայտարարագիր են ներկայացնելու անխտիր բոլորը՝ աշխատող, չաշխատող, թոշակառու, ուսանող, հովիվ, հողագործ, տնային տնտեսուհի… Ավելին, հարկման ենթակա է լինելու ցանկացած բանկային փոխանցում:
Արդյունքում անկանխիկ շրջանառության ջատագով իշխանությունն այնպես է արել, որ մարդիկ ճանապարհներ գտնեն միմյանց կատարած փոխանցումները (ասենք՝ արտերկրից հարազատի օգնություն, անտոկոս պարտքի վերադարձ, նվիրատվություն) կանխիկ եղանակով կատարելու համար: Չի սահմանվել նույնիսկ նվազագույն շեմ, ասենք՝ տարեկան 5 մլն դրամ, ինչը շատ երկրներում ընդունված է:
Սրա հետևանքով արդեն իսկ սոցցանցերում կան արձագանքներ, որ քաղաքացիների զգալի մասը պարզապես որոշել է բոյկոտել, ուղղակի հայտարարագիր չներկայացնել՝ «տուգանում եք, տուգանեք, առանց այդ էլ վաղուց քաղաքացին Նիկոլի համար վերածվել է տուգանքի մատերիալի» սկզբունքով: Ի դեպ, բոյկոտի կոչեր են հնչում նաև հասարակական տրանսպորտի թանկացման հետ կապված:
Բաց մի թողեք
ՓՄՁ ոլորտի ներկայացուցիչների բողոքի ակցիան հարկային փոփոխությունների դեմ. ՈՒՂԻՂ
Հայաստանը չի կարող կանգնեցնել հանցագործությունների հետաքննությունը, որոնք կատարվել են հայերի դեմ 2021 թ. մայիսից
Իրենք իրենց ուզածին հասան, մենք էլ մեր ուզածին հասանք՝ Արցախի դրոշը կա, կանգուն է․ Լուսանկար