Չնայած Հայաստանի՝ ԵՄ-ին անդամակցելու մեկնարկի մասին Եվրաքվեի նախագիծը դեռ խորհրդարանում չի ընդունվել, սակայն ՀՀ ԱԺ-ն, ի դեմս Ալեն Սիմոնյանի, եվրաինտեգրմանն աջակցող պետությունների խորհրդարանականների հավաք է նախաձեռնել, պանելային քննարկումներ` «Միասին՝ հանուն խաղաղության եւ ժողովրդավարության» թեմայով, որոնց մեկնարկը կտրվի այսօր՝ Dvin Seven Vision հյուրանոցում։
«Հրապարակը» գրում է․ Նախօրեին Հայաստան են ժամանել Հյուսիսային Եվրոպայի եւ բալթյան երկրների խորհրդարանների նախագահների եւ փոխնախագահների պատվիրակությունները։ ԱԺ նախագահությունից պանելային քննարկումներին մասնակցելու հրավերներ են ուղարկվել Հայաստանի գրեթե բոլոր արեւմտամետ ուժերին:
Եվրաքվեի նախաձեռնողներից Եվրոպական կուսակցության նախագահ Տիգրան Խզմալյանն էլ է հրավեր ստացել: Չնայած օրեր առաջ մեզ ասել էր, թե իրեն հրավեր է եկել` իրենց նախագծի մասին լսումներ են անելու։ Իրականում դա Եվրաքվեի նախագծի լսումներ չեն, այլ՝ խորհրդարանականների պանելային քննարկում:
Բաց մի թողեք
Մարդիկ ՔՊ անունը լսելիս քաղաքական պսիխոզի մեջ են հայտնվում
ՀՀ պարտքը սպասարկելու համար տարեկան ծախսվում է 1 տրիլիոն դրամ, որի կեսը տոկոսն է, կեսը՝ մայր գումարը
Ալեն Սիմոնյանի եղբոր ղեկավարած ընկերությունը, որ հարյուրավոր մլն դրամի մրցույթներում է հաղթել, սնանկացել է