13/02/2025

Մարտուն Գրիգորյանը անակնկալի է բերել իշխանություններին. մտադիր է առաջադրվել Գյումրու ՏԻՄ ընտրություններում

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Մարտուն Գրիգորյանը մտադիր է մասնակցել Գյումրիում մարտին կայանալիք արտահերթ ընտրություններին։

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Ընդդիմադիր պատգամավորի այս որոշումը, իհարկե, տհաճ անակնկալ է եղել նաեւ իշխանությունների համար, քանի որ Մարտուն Գրիգորյանը բավականին ճանաչված է Գյումրիում եւ ունի մեծ ընտրազանգված։

Վերջինս 2008 թվականին եւս մասնակցել էր Գյումրու քաղաքապետի ընտրություններին։ Մարտուն Գրիգորյանի հետ կապ հաստատել չհաջողվեց, իսկ նրա օգնական Լիզա Գասպարյանն ասաց. «Այս պահին ձեռնպահ կմնամ մեկնաբանություն տալուց: Կարծում եմ, որ առաջիկայում՝ կարճ ժամանակահատվածում, պարոն Գրիգորյանն իր վերջնական որոշումը կհայտնի»:

Ինչեւէ, արձանագրենք, որ Գյումրիում մարտի 30-ին սպասվող ընտրությունները թեժ են լինելու»: