«Նիկոլ Փաշինյանի իշխանությունը շարունակում է քայքայել ազգայինի հիմքերը Հայաստանի Հանրապետության ներսում:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Երեկ խորհրդարանական մեծամասնությունը ՔՊ 65 պատգամավորներով ընդունեց օրենք, համաձայն որի՝ Հայաստանի մշակութային ազգային կառույցները պետք է լինեն պետական։ Այսինքն՝ իշխանությունը եւս մեկ անգամ ապացուցեց սեփական ապազգայնությունը։
Միայն ընդդիմության՝ ներկա 31 պատգամավորները Հայաստանի Օպերայի եւ բալետի թատրոնի, Պատկերասրահի, Գրադարանի եւ այլ մշակութային կառույցների անվանումներից «ազգային» բառի հանման օրենքին դեմ քվեարկեցին: Եթե «Արցախ» բառը, ըստ Ալեն Սիմոնյանի, պատերազմի վտանգ կարող է դառնալ, ապա այդպես էլ հոդաբաշխ չբացատրվեց, թե ազգային օպերան, ազգային թատրոնները կամ առհասարակ «ազգային» բառը ինչ սպառնալիք է իշխանության համար։
Ըստ նախագծի` հայրենական մշակույթի զարգացման գործում մեծ ավանդ ունեցած կառույցների անվանումներում այսուհետեւ կլինի «պետական» բառը։
Հունվարի 20-ին կայացած ԱԺ նիստի ժամանակ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի փոխնախարար Դանիել Դանիելյանը վստահեցրել էր, որ մշակութային բոլոր կառույցները պահպանելու են իրենց ազգային կարգավիճակը։ Այսինքն՝ մշակութային կառույցի կարգավիճակը կլինի ազգային, իսկ անվանումը՝ պետական»:
Բաց մի թողեք
Վարորդներն իրենց կամքով են «գազազած» հարձակվում քաղաքացիների վրա, ինչը տրամաբանական չէ
Մի կողմից պետությունն է հարստահարում քաղաքացուն, մյուս կողմից՝ տնտեսվարողները
Եթե իր ասելով՝ այդ փաստաթղթերը չկան, ինչպե՞ս է հայտարարում, որ բոլոր փաստաթղթերը եղել են Արցախն Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին