«Մինչ ադրբեջանցիները Սյունիքի քթի տակ զորավարժություններ են անում եւ շարունակում մեծ ախորժակով խոսել, այսպես կոչված, զանգեզուրյան միջանցք ստանալու մասին, Սյունիքի իշխանականները նախընտրական բուռն քարոզարշավով են զբաղված:
«Հրապարակ» թերթը գրել է․ Այս օրերին հուժկու մարտեր են մղում փետրվարի 17-ին ՔՊ-ի Կապանի տարածքային խորհրդի կազմում ընդգրկվելու համար։ Բանն այն է, որ ներկուսակցական ընտրություններին տարած ձայներով է որոշվելու, թե ով իրենից ինչ է ներկայացնում, եւ ովքեր են հարց լուծողները մարզում։
Մարզից ստացվող տեղեկությունների համաձայն, թեժ պայքար են մղում հատկապես ՔՊ-ական պատգամավորներ Դավիթ Դանիելյանը, Նարեկ Ղահրամանյանը եւ ԶՊՄԿ-ում կառավարության ներկայացուցիչ Նարեկ Բաբայանը:
Սյունեցիք կատակում են՝ Դանիելյանը պայքարում է մարզպետի պաշտոնի համար, Ղահրամանյանը՝ ԱԺ հաջորդ ցուցակում իր տեղի, իսկ Բաբայանին բացառապես փողն է հետաքրքրում, որ կարողանա շարունակել իր աշխատանքը կոմբինատում։ ՔՊ-ականներին կուսակցական ընտրիչներն են ընտրելու, իսկ նորընտիր խորհուրդը բաղկացած կլինի 7 հոգուց։
Բաց մի թողեք
«Foton» բեռնատարն Ուշիի ոլորաններում բախվել է արգելապատնեշներին և կողաշրջվել. Լուսանկար
Դատավորը կխուսափի պատասխանատվությունից․ Լուսանկար
Փողոցային առևտուրն արգելողներն են տրանսպորտում հսկողություն իրականացնելու