13/02/2025

Քյարամյանն իրեն շրջապատել է նախկին դատախազներով ու քննիչներով

ՀՀ քննչական կոմիտեի նախկին նախագահ Արգիշտի Քյարամյանը մասնավոր ընկերություն է հիմնադրել, որը գործելու է իրավաբանական և հաշվապահական ծառայությունների ոլորտում։ Նորաստեղծ ընկերությունն ունի Legal and Tax Consulting անվանումը:

Մեզ պատմեցին,որ Քյարամյանը զբաղվելու է հիմնականում հարկային ու տնտեսական հանցագործությունների գործերով, թեպետ իր նորաստեղծ ընկերությունն իրավաբանական լայն ծառայություններ է առաջարկում։

Հետաքրքվեցինք՝ ովքե՞ր են ընդգրկված նախկին պաշտոնյայի ընկերությունում․ «Համակարգի մարդիկ են հիմնականում՝ նախկին դատախազներ եւ քննիչներ»,-ասացին մեզ։

«Հրապարակ օրաթերթ»