Հունվարի 28-ին հայ ժողովուրդը նշում էր Հայոց բանակի կազմավորման օրը, Հայաստանի Հանրապետության զինված ուժերի 33-րդ տարեդարձը։ 1992 թ․ այս օրը կառավարությունն ընդունեց «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության մասին» որոշում՝ այդպիսով ազդարարելով Հայոց ազգային բանակի ստեղծման իրավական հիմքը։
2020 թվականի պատերազմից հետո շատ ենք լսում, որ հայկական բանակը կորցրել է մարտունակությունը, դարձել
ձեւական ու կոտրված մի կառույց: Բայց այս տարիներին մենք այնքան շատ պատմություններ ենք լսել, թե ինչպես է հայկական բանակի զինվորը հերոսաբար կռվել իր հողի, պետության համար, ինչ սխրանքներ է գործել հանուն Հայաստանի ու Արցախի, որ հայկական բանակի ու հայ զինվորի մասին չի կարելի դատել այսօրվա իրողություններով: «Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանը «Հրապարակի» հետ զրույցում ասում է, որ շատ հուզված է, անգամ չի ցանկանում խոսել այսօր բանակի մասին, սակայն ուզում է իր մաղթանքն ուղղել բանակին։
– Մեր բանակին, մեր ժողովրդին ասում եմ` դուք պատերազմում տանուլ չեք տվել, մի ընկճվեք, դուք ոչ մի բանում մեղավոր չեք, պետք է նորից կողք-կողքի կանգնենք, պետք է նորից մեր պատիվը բարձրացնենք: Ադրբեջանը մեզ համար երբեք վտանգավոր չի եղել ու չի կարող լինել: Մենք պետք է մեր ուժը ցույց տանք: Հայ տղամարդու տոկունությունը պետք է գործի դնենք: Հայ տղամարդը տաշած տախտակ է, նրանից ինչ ուզենաս, կսարքես` կահույք, նիզակ, ամեն ինչ…. Ես մաղթում եմ, որ գոնե այս տարին լինի հայ տղամարդու զարթոնքի տարի: Ես ուզում եմ, որ հայ տղամարդը հասկանա` հաղթողը միշտ հաղթելու է, իսկ փախչողը գտնելու է փախչելու տեղ: Մենք՝ բոլորով, պետք է պաշտպանենք մեր հայրենիքը: Իրավունք չունենք այս պրոբլեմը թողնելու մեր ժառանգների վրա, այն էլ՝ ամոթով: Այս ամոթից պետք է հնարավորինս արագ դուրս գանք, դուրս գանք մաքուր, պարզ ճակատով:
– Իշխանություններն Ալիեւի սպառնալիքներից շատ են վախենում, պատրաստ են անգամ իրենց հայրենի հողը հանձնել Ադրբեջանին, միայն թե Իլհամը չբարկանա, չհարձակվի:
– Ոչ մեկից վախենալ պետք չէ: Ադրբեջանցիները մեզ զենքով չեն հաղթել, հաղթել են փողով ու ոսկիով:
– Բանակն այսօր, Ձեր գնահատմամբ, ի՞նչ վիճակում է, ինչի՞ կարիք ունի:
– Բանակը կարգի բերելը շատ հեշտ է: Անգամ ամենահուսալքված բանակը կարող ենք կարգի բերել, եթե հրամանատարը զենքը վերցնի ու կռվի հայրենիքի համար: Հայ տղամարդկանց 90 տոկոսը գնացել է կռիվ, ու եթե պետք լինի, նորից կգնա:
– Դուք հավատո՞ւմ եք թշնամու հետ խաղաղություն հաստատելու քարոզչությանը:
– Ո՞վ է սոված գայլին հավատում, որ ես հավատամ: Ո՞նց կարելի է նրանց հավատալ: Ադրբեջանն իր ո՞ր խոստումը պահեց, որ խաղաղություն հաստատի: Մենք չգիտենք, թե ինչ ենք տալու այդ «խաղաղության» դիմաց, հետեւաբար չգիտենք, թե խոսքն ինչի մասին է: Ի՞նչ խաղաղություն, ո՞վ է դրան հավատում: Երբեք ադրբեջանցուն ու թուրքին չի կարելի վստահել:
Բաց մի թողեք
«Foton» բեռնատարն Ուշիի ոլորաններում բախվել է արգելապատնեշներին և կողաշրջվել. Լուսանկար
Դատավորը կխուսափի պատասխանատվությունից․ Լուսանկար
Փողոցային առևտուրն արգելողներն են տրանսպորտում հսկողություն իրականացնելու