13/02/2025

Անդոյի դիրքերը սասանվում են, «ալենականներինը»՝ ամրանում

«ՔՊ-ական վերնախավը շարունկում է ներսից իրար ուտելու գործընթացը։ Այս ֆոնին Անդրանիկ Քոչարյանի դիրքերը սկսել են թուլանալ, ուժեղանում է ալենական թիմը։

«Իրավունք» թերթը գրում է. ՔՊ-ականների խոսքով Ալենը իր թիմ է բերել նաեւ պատգամավոր Հայկ Սարգսյանին, հայտնի դեպքերից հետո շեֆի մոտ գործընկերոջ համար դոշ տալու հաշվին։ Ինչը գնահատվել է Սարգսյանի կողմից, որպես ընկերական ժեստ։

Սրան զուգահեռ, սակայն, Անդրանիկ Քոչարյանի թիմն է սկսել թիմի «վոժդ» հռչակածից հեռու խաղալ։ Ինչը նկատվել է վերջինիս կողմից ու ստացել համապատասխան չոր արձագանք»: