20/02/2025

Ագրարայինում ընտրություն է, ԺՊ-ին ասել են՝ խնդիր չունի․ Լուսանկար

Ագրարային համալսարանից մեզ հայտնեցին, որ հոգաբարձուների խորհուրդը պատրաստվում է կազմակերպել ռեկտորի պաշտոնի մրցույթ, որը թափուր է արդեն 13 ամիս:

Հրապարակ թերթը գրել է․ Ըստ տարածված լուրերի, ռեկտորի պարտականությունները կատարող Հրաչյա Զաքոյանին ասվել է, որ խնդիր չի չունենա ընտրվելու հարցում:

Զաքոյանի մերձավոր շրջապատից լուրեր են տարածում, որ նա վայելում է ԿԳՄՍ նախարար Անդրեասյանի, խորհրդի նախագահ Արման Խոջոյանի եւ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի բարեհաճությունն ու անվերապահ աջակցությունը: Զաքոյանը նախ տնտեսական, ապա ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր է նշանակվել ընկերոջ՝ նախկին ռեկտոր Վարդան Ուռուտյանի կողմից: Զաքոյանի չառաջադրվելու պարագայում, որպես պահեստային տարբերակ, հավանական է համարվում նաեւ Ուռուտյանի առաջադրումը:

Ուռուտյան-Զաքոյան տանդեմի կառավարման տարիներին, հիշեցնենք, համալսարանն արձանագրել է ընդունելության աննախադեպ ցածր ցուցանիշներ, ուսանողների եւ աշխատողների քանակի շեշտակի նվազում, ինչպես նաեւ՝ կուտակել է 550 միլիոն դրամի պարտք՝ գույքահարկի գծով:

«Հրապարակ»․ Ագրարայինում ընտրություն է, ԺՊ-ին ասվել է՝ խնդիր չունի