«Հայաստանը դարձել է գնդակ Փաշինյանի ձեռքին, իսկ իշխանության «սրտի» անվտանգային կառույցները Հայաստանի անվտանգության հարցով տարակարծիք են։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Նիկոլ Փաշինյանը երեկ՝ 4,5 ժամ տևած ասուլիսում, ասաց. «Այն, որ Ադրբեջանը էսկալացիա է ուզում հրահրել, գիտենք։ Մեր խնդիրն է, որ ուրիշների էսկալացիա հրահրելու ցանկությանը չտրվենք, հակառակ դեպքում՝ կլուծենք ոչ թե այն խնդիրը, որ մենք ենք ուզում, այլ կլուծենք այն խնդիրը, որ իրենք են ուզում», – ասաց նա։
Փաշինյանի խոսքով, եթե արձագանքենք Ադրբեջանին, գուցե «սրտներս հովանա», բայց դրա արդյունքում լուծվի ոչ թե Հայաստանի, այլ Ադրբեջանի խնդիրը։
«Հետևաբար, մենք պետք է լինենք սառը դատողություններով», – հավելեց նա։
Փաշինյանը էսկալացիան հնարավոր է համարում, սակայն «Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական աղբյուրներից տեղեկացավ, որ նրա ստեղծած Արտաքին հետախուզության ծառայությունը հրապարակել էր զեկույց՝ «ՀՀ 2025 թվականի արտաքին անվտանգության ռիսկերի վերաբերյալ», եւ տվյալ զեկույցում նշում է (Ծառայությունը), որ Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ լայնամասշտաբ ռազմական հարձակման հավանականությունը բարձր չի գնահատում։
Ադրբեջանի Անվտանգության խորհրդի քարտուղարը հայտարարել է, թե «Բաքուն կարող է Երևանին ստիպել խաղաղության»։
Ադրբեջանը սպառնում է Հայաստանին, սակայն այն կառույցը, որ պետք է ներկայացներ մեծ հետազոտություն Հայաստանի արտաքին անվտանգության մասին, ոչ միայն կաղում է, այլև արդյունավետ ոչինչ չի անում»:
Բաց մի թողեք
ՓՄՁ ոլորտի ներկայացուցիչների բողոքի ակցիան հարկային փոփոխությունների դեմ. ՈՒՂԻՂ
Հայաստանը չի կարող կանգնեցնել հանցագործությունների հետաքննությունը, որոնք կատարվել են հայերի դեմ 2021 թ. մայիսից
Իրենք իրենց ուզածին հասան, մենք էլ մեր ուզածին հասանք՝ Արցախի դրոշը կա, կանգուն է․ Լուսանկար