Արցախցիների շրջանում խոսակցություններ կան, որ Նիկոլ Փաշինյանի եւ Սամվել Բաբայանի ստվերային համագործակցությունը կրկին նոր թափ է հավաքել:
«Հրապարակը» գրում է․ Ըստ լուրերի, Բաբայանին շինարարական տենդերների որոշակի քվոտա են տրամադրել, եւ նա արցախցի գործարարներին հուշում է, թե որտեղ ինչ մրցույթ կա, ինչպես մասնակցել եւ իր աջակցությամբ շահել տենդերը:
Ոչ այնքան փող աշխատելու, որքան հնարավորինս լայն շրջանակներ իր կողմը գրավելու համար է անում։ Դրանով Բաբայանն առաջիկա ընտրություններին ընդառաջ մի ստվար ընդդիմադիր ընտրազանգված կունենա:
Բանն այն է, որ «կամանդույուշչին» մտադիր է մասնակցել խորհրդարանի գալիք ընտրություններին․ նա ՀՀ քաղաքացիություն ունի, եւ պահանջվող՝ ՀՀ-ում բնակվելու տարիները բավարար են։
Բաց մի թողեք
Վարորդներն իրենց կամքով են «գազազած» հարձակվում քաղաքացիների վրա, ինչը տրամաբանական չէ
Մի կողմից պետությունն է հարստահարում քաղաքացուն, մյուս կողմից՝ տնտեսվարողները
Եթե իր ասելով՝ այդ փաստաթղթերը չկան, ինչպե՞ս է հայտարարում, որ բոլոր փաստաթղթերը եղել են Արցախն Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին