«Այնպես, ինչպես« Թել-Սել»-ն է բոյկոտում տրանսպորտի թանկացմանը, թերեւս մի ամբողջ ընդդիմություն չկարողացավ կազմակերպել։
«Իրավունք» թերթը գրում է. Արդեն մի քանի օր է, ինչ շատ ուղեւորներ նստում են ավտոբուս, եւ պարզվում է` վճարման ապարատը «կախաղան է բարձրացել», հավանաբար, իշխանության ու ընդդիմության ձեռքը։
Համենայնդեպս, ավտոբուսի վարորդները գուժում են. «Կախել ա»։ Դե քանի որ այդ կապակցությամբ էլ համազգային չհայտարարված «սուգ է», բոյկոտող ու չբոյկոտող քաղաքացիները հաշտ-համերաշխ անվճար երթեւեկում են։
Մետրոպոլիտենն էլ մի ուրիշ «կինո է բռնել»։ Մարդիկ տարբեր փաթեթներով լիցքավորում են քարտերը, բայց՝ զուր։ Մետրոպոլիտենի աշխատակիցները մի քանի փորձերից հետո հորդորում են զանգել «Թել-Սել», որովհետեւ լիցքավորված քարտը հաճախ չի աշխատում»:
Բաց մի թողեք
Նպատակը չափազանց ցածր վարկանիշի պարագայում գոնե ինչ-որ «ընդունելի» արդյունքի հասնելն է
Հրահանգվել է չփչացնել խաղաղության հեքիաթը
Ովքեր են պայքարում պետական ապահովագրական հիմնադրամի տնօրենի պաշտոնի համար