23/03/2025

Մյունխենում Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպանը ովքեր են ներկա եղել և ովքեր մերժել նրան

Գերմանահայ Կենտրոնական խորհրդի վարչության նախագահ Ջոնաթան Շփանգենբերգը ֆեյսբուքյան իր էջում  տեղեկություններ է հայտնել, թե ովքեր են իրականում մասնակցել Մյունխենում Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպանը և ովքեր մերժել նրան։

«Հանդիպումին չէին մասնակցել ոչ Հայոց Թեմը, ոչ 16 եկեղեցական միություններից մեկը, ոչ էլ Գերմանահայ Կենտրոնական Խորհուրդը կամ  անդամ համայնքի կազմակերպություններից որեւէ մեկը։

Բացակա էին նաեւ Հայաստանի Հիմնադրամը, Հայ Իրավաբանների միությունը, Հայ Բժիշկների միությունը, Հայ Մասնագետների միությունը, Հայ Գործարարների միությունը, Հայ Ընդհանուր Բարեգործական միությունը, Հայ Ակադեմիականների միությունը, Հայ Օգնության միությունը, Հ.Մ.Ը.Մ.-ը, Հայ Երիտասարդական տարբեր միությունները, եւ այլ կազմակերպություններ։ Չկար մեկ ճանաչված անձնավորություն կամ մտավորական: Մյունխենի Հայ միության նոր ընտրված վարչությունից ներկա է եղել միայն մեկ անդամ»,- գրել է նա:

Translate »