«Գյումրիում մարտին կայանալիք ընտրությունները աչքի են ընկնելու թեկնածուների բազմազանությամբ, քաղաքականացվածությամբ:
«Ժողովուրդ» օրաթերթի իրազեկ աղբյուրները փոխանցում են, որ նաեւ Հայաստանի եվրոպամետ ուժերն են պատրաստվում մասնակցել ընտրություններին` Լեւոն Բարսեղյանի գլխավորությամբ:
Արամ Սարգսյանի «Հանրապետություն» կուսակցությունը եւս մտադիր է մտնել ընտրապայքարի մեջ, իսկ առաջնորդող թեկնածուն կլինի Գյումրու լրագրողների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լեւոն Բարսեղյանը: Սակայն ինքը՝ Բարսեղյանը, լսելով, որ լրագրող է իրեն անհանգստացնում, անմիջապես ասաց, թե զբաղված է` հնարավորություն չտալով իրենից մեկնաբանություններ ստանալ:
«Ժողովուրդ» օրաթերթը զրուցեց «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Անի Խաչատրյանի հետ, ով ասաց, թե Գյումրու ընտրությունների հարց դեռ չեն քննարկել, երբ վերջնական որոշում ունենան՝ կհայտարարեն այդ մասին: Բայց եւ չհերքեց, որ մտադիր են մտնել ընտրապայքարի մեջ:
Այսպիսով, եթե ամփոփենք, Գյումրիում կայանալիք ընտրություններին ոչ միայն տեղական նախկին ու ներկա իշխանություններն են պայքարելու, այլեւ տարբեր կուսակցություններ են հայտ ներկայացրել քաղաքական ներկապնակը Գյումրիում փոխելու համար:
Հիշեցնենք, որ հայրաքաղաքում ավագանու խմբակցություն ու նաեւ քաղաքապետ ունենալու համար պայքարելու են ՔՊ-ի ժ/պ Սարիկ Մինասյանը, Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը, ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանը, Անդրանիկ Թեւանյանի եւ Սուրեն Սուրենյանցի ուժերը, պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը:
Այս շարքը էլի կհամալրվի թեկնածուներով:
Բայց առայժմ նկատելի է, որ ՔՊ-ն ամենաագրեսիվ պայքարը տանում է Ռուբեն Մխիթարյանի դեմ: Ընդ որում` ե՛ւ քրեական ե՛ւ քաղաքական դաշտում»:
Բաց մի թողեք
Նիկոլը բոլորի վատ անցյալը մոռացնել տվեց, ահ ու սարսափներին դարձրեց իրեն մրցակից
Ադրբեջանին ոչինչ բացատրել պետք չէ, Ադրբեջանին հաղթել է պետք․ Ալեքսան Հակոբյան
Ստամբուլի քաաղքապետի ձերբակալությունից հետո քաղաքն ալեկոծվում է, ոստիկաններ են վիրավորվել