Բրատսկ չվերթից ուշացած երկու ուղևորներ Նովոսիբիրսկի օդանավակայանում վտանգավոր վազք են իրականացրել ինքնաթիռի հետևից։
Ըստ SHOT-ի՝ դեպքը տեղի է ունեցել երեկ առավոտյան։ Տղամարդիկ ուշանալիս են եղել իրենց թռիչքից, բայց որոշել են վազել օդանավի հետևից: «S7 Embraer 170»-ին հասնելու համար ազգությամբ հայեր՝ 37-ամյա Անդրանիկ Թ.-ն և 42-ամյա Սպարտակ Թ.-ն, կոտրել են դուռը, միացրել հրդեհային ազդանշանը և դուրս են եկել օդանավակայանի մատույց։ Այնուամենայնիվ, ինքնաթիռին նրանց անհաջող հետապնդումը շատ արագ ավարտվել է։ Նրանց անմիջապես ձերբակալել են անվտանգության աշխատակիցները:
Օրինախախտները վերադարձվել են օդանավակայանի շենք, նրանց նկատմամբ արձանագրություններ են կազմվել տրանսպորտի անվտանգության պահանջները խախտելու համար։ Այժմ նրանց սպառնում է առնվազն մինչեւ 5 հազար ռուբլի տուգանք։
Բաց մի թողեք
Սրբազանն ում կփոխանցի շարժումն առաջնորդելու ջահը
Գյումրու ՔՊ թիմը պառակտվում է. Կարեն Սարուխանյանը լուրջ «դեբոշ» է սարքել
Գյումրիում իշխանությունները մանիպուլացնում են հանրությանը