20/03/2025

Փաշինյանի խուճապը, Քոչարյանի մեկնարկը

Մյունխենում անվտանգության համաժողովին անպտուղ մասնակցությունից հետո, զգալով, որ այդ այցն էլ լուրջ դիվիդենտներ չբերեց, Նիկոլ Փաշինյանը ՔՊ-ին հրահանգել էր՝ ջախջախել ՀՀ երկրորդ նախագահի ասուլիսը:

«Հրապարակը» գրում է․ Սակայն ինքը ձեւացնում էր, թե իբր չի նկատում Քոչարյանին եւ իր էջում մանկապարտեզների հիմնանորոգման, 2010 թ. էժանագին «Ռենջ Ռովեր» մեքենա հետ բերելու մասին գրառումներ էր անում, ինչը դաժան ծաղրի էին ենթարկում իր հետեւորդները։

Իսկ ՔՊ-ականները որոշել էին լրագրողների «հացը խլել» ձեռքներից եւ մեկը մյուսին հերթ չտալով՝ պատգամավոր, ավագանի, շարքային ՔՊ-ական, սորոսական, արեւմտամետ, մեկնաբանում-սղագրում էին Քոչարյանի ասածները՝ մատնելով շեֆի ցայտնոտը:

Ինչ վերաբերում է ասուլիսին, ապա Ռոբերտ Քոչարյանը դրանով ազդարարեց նախընտրական փուլի մեկնարկի եւ այդ գործընթացին իր անմիջական մասնակցության մասին՝ լինեն դրանք հերթական, թե արտահերթ ընտրություններ։