Երեւանի Շենգավիթ վարչական շրջանում տարիներ ի վեր գործունեություն ծավալող «Արցախ» հյուրանոցի ճակատային հատվածից հանվել է «Արցախ» անունը:
«Հրապարակը» գրում է․ «Hotel Artsakh»-ը հանվել է ամիսներ առաջ, սակայն վերևում դեռեւս պահպանվել էր հայերեն գրված հյուրանոցի «Արցախ» անվանումը։
Հյուրանոցի ադմինիստրացիայից հետաքրքրվեցինք՝ ինչո՞ւ են հանել հյուրանոցի անունը, մեզ պատասխանեցին․ «Թաղապետարանից պահանջել են՝ չափը փոխել, հիմա այդ աշխատանքներն են տարվում, այդքան բան։ Ինչ-որ ասել են՝ մեծ չափի է արված, ստանդարտից դուրս է, պետք է յուրահատուկ չափի լինի, չգիտեմ՝ մեծացնելու են թե փոքրացնելու են, տեխնիկական խնդիր է, պետք է իրենց ասած ստանդարտների մեջ լինի, որը ամբողջ քաղաքում է ընդունված»։
Մեր զրուցակիցն ասաց՝ այլ հարցերի չի կարող պատասխանել, քանի որ դրանք տեխնիկական հարցեր են։
Նշենք, որ ցուցանակների փոփոխությունը` նույն ստանդարտների համապատասխանեցումը Երևանում իրականացվել է անցած տարի: Եթե այս փոփոխությունն իսկապես իրականացվել է քաղաքապետարանի նշված որոշման շրջանակներում, ուրեմն օրեր անց ցուցանակը կվերականգնվի, մենք հետևելու ենք և առաջիկայում կրկին կանդրադառնանք այս հյուրանոցին և նրա պաստառին:
Բաց մի թողեք
Սրբազանն ում կփոխանցի շարժումն առաջնորդելու ջահը
Գյումրու ՔՊ թիմը պառակտվում է. Կարեն Սարուխանյանը լուրջ «դեբոշ» է սարքել
Գյումրիում իշխանությունները մանիպուլացնում են հանրությանը