Փետրվարի 17-ին շուրջ երկուսուկես տարվա դադարից հետո մամուլի ասուլիսով հանդես եկավ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ Ավելի քան 4 ժամ տևած մամուլի ասուլիսը բավական մեծ արձագանք ունեցավ, որոնք չեն դադարում անգամ հաջորդող օրերին։
«Փաստ» օրաթերթը գրում է. Ասուլիսը լայնորեն տարածվեց նաև հարևան երկրների և արտասահմանյան այլ երկրների լրատվամիջոցներում ու հատկապես Սփյուռքում։
Ռոբերտ Քոչարյանի ասուլիսին մասնակցության հայտ էր ներկայացրել մոտ 50 լրատվամիջոց: Բազմաթիվ լրատվամիջոցներ ուղիղ հեռարձակմամբ ցուցադրել են մամլո ասուլիսը, ինչը վկայում է երկրորդ նախագահի խոսքից մեծ ակնկալիքների մասին։ «Փաստը» ուսումնասիրեց ուղիղ հեռարձակմամբ լուսաբանած բազմաթիվ լրատվամիջոցներից 16-ում հանրային հետաքրքրության դիտումների պատկերը՝ ասուլիսից 48 ժամ անց՝ փետրվարի 19-ին։
Եվ այսպես, դիտարկեցինք «Ազատություն» ռ/կ, News.am, 5-րդ ալիք, 24news. am, Faktor TV, Yerevan.today, Civilnet, Yerkir.am, «Երկիր Մեդիա», Hayeli կայքերի ֆեյսբուքյան և յութուբյան, Armlur. am, «Առավոտ», «Հրապարակ», 168.am, Politik.am, A1Plus կայքերի յութուբյան էջերը (վերջիններս ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակում չեն ունեցել), Ռոբերտ Քոչարյանի և «Հայաստան դաշինքի» ֆեյսբուքյան պաշտոնական էջերը։
Փետրվարի 19-ին ժամը 15։30-ի դրությամբ թվարկված հարթակներում ասուլիսը դիտել էր 958144 օգտատեր: «ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ» ռ/կ ֆեյսբուքյան էջում, օրինակ՝ արձանագրվել է մոտ 400 հազար դիտում, «5-րդ ալիքի» ֆեյսբուքյան էջում՝ 53500, յութուբյան էջում՝ 61 հազար, Yerevan.today -ի ֆեյսբուքյան էջում՝ 58400, Ռոբերտ Քոչարյանի ֆեյսբուքյան պաշտոնական էջում՝ 114 հազար և այսպես շարունակ։
Կրկնենք՝ խոսքը վերաբերում է ամբողջական ասուլիսի ուղիղ հեռարձակմանը։ Բազմաթիվ լրատվամիջոցներ տեղադրել են ասուլիսից հատվածներ՝ տեսանյութերով, որոնց դիտումները չենք հաշվարկել։ Ասուլիսը, ի դեպ, ուղիղ հեռարձակվել է նաև հեռուստատեսությամբ։ Այսինքն, Ռոբերտ Քոչարյանի ասուլիսի նկատմամբ հետաքրքրության ամբողջական պատկերը շատ ավելի մեծ է։
Բաց մի թողեք
Նիկոլը բոլորի վատ անցյալը մոռացնել տվեց, ահ ու սարսափներին դարձրեց իրեն մրցակից
Ադրբեջանին ոչինչ բացատրել պետք չէ, Ադրբեջանին հաղթել է պետք․ Ալեքսան Հակոբյան
Ստամբուլի քաաղքապետի ձերբակալությունից հետո քաղաքն ալեկոծվում է, ոստիկաններ են վիրավորվել