«Գյումրիում երեկ տեղի ունեցածը, պարզվում է, առաջին ծիծեռնակն է․ ասֆալտին փռելով բերման էին ենթարկել քաղաքապետի թեկնածու Վարդան Ղուկասյանին եւ նրա թիկնապահին։
«Հրապարակ» թերթը գրում է. Նիկոլ Փաշինյանը, ըստ իշխանական շրջանակների, հրահանգել է՝ մարտի 30-ին, Գյումրիում կայանալիք ընտրությանը նախորդող օրերին ուժայինների ռեսուրսները կենտրոնացնել Գյումրիում՝ հատուկ ջոկատայիններից մինչեւ շարքային ոստիկաններ, որպեսզի վախի մթնոլորտ ստեղծեն եւ ուժի ցուցադրությամբ հասկացնեն մարդկանց, թե ինչ է իրենց սպասվելու, եթե իշխանության դեմ դուրս գան։
Անգամ ընտրակաշառք բաժանելու շոուներ են նախապատրաստում, որ իրենց թեկնածուին անցկացնեն։ Վարդան Ղուկասյանի ձերբակալությունից հետո ՆԳՆ-ն մի ծիծաղելի պարզաբանում տարածեց, թե Ղուկասյանը բերման է ենթարկվել ապօրինի զենք-զինամթերք կրելու եւ պահելու կասկածանքով։
Ամենաբարձր ռեյտինգ ունեցող թեկնածուի նկատմամբ բիրտ ուժ կիրառելով՝ փորձում են բոլոր ընդդիմադիր թեկնածուների, նրանց կողմնակիցների վախը բռնել»:
Բաց մի թողեք
Վաղարշապատի համայնքապետի սկեսրայրի գազալցակայանում հրազենով մարդ է սպանվել
«Իրենք երեք օր է մեր վրա աշխատում են, պուլիմյոտից կրակում են մեր վրա, սակայն մենք գոնե մի կրակոց ի պատասխան չենք արձակել»
Նպատակը չափազանց ցածր վարկանիշի պարագայում գոնե ինչ-որ «ընդունելի» արդյունքի հասնելն է