2 օր շարունակ տեղացող ձյունը խուճապի է մատնել իշխանությանը: Տպավորություն է, որ ոչ թե ձյուն, այլ երկնքից կրակ է թափվում։ Իսկ երեկ պետական գերատեսչություններում 16։30-ին դադարեցրել են աշխատանքները, որ աշխատակիցները նորմալ տուն հասնեն։
Հրապարակ թերթը գրել է․ Իշխանությունը վախեցել է, որ նախորդ օրվա աղմուկը կկրկնվի, եւ կրկին համացանցում լուսանկարներ կհայտնվեն, թե ինչպես են մարդիկ ոտքով տուն գնում, եւ ինչպես են վարորդները հրաժարվում ավտոբուսները վարելուց։
Մարդկանց հատկապես զայրացրել էր այն, որ Սայաթ-Նովայի` ՔՊ գրասենյակ տանող մասն ամբողջությամբ մաքրվել էր ձյունից, եւ ՔՊ-ական լիդերները տաք ու հարմարավետ գրասենյակում նախաձեռնող խմբի նիստ էին անում, որին մասնակցում էր նաեւ Տիգրան Ավինյանը:
Բաց մի թողեք
Սրբազանն ում կփոխանցի շարժումն առաջնորդելու ջահը
Գյումրու ՔՊ թիմը պառակտվում է. Կարեն Սարուխանյանը լուրջ «դեբոշ» է սարքել
Գյումրիում իշխանությունները մանիպուլացնում են հանրությանը