21/03/2025

Ավտովթարներ․ Մեքենաներն արդեն մերկասառույցի պատճառով պատեր են փլում․ Լուսանկարներ

Փետրվարի 24-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։

Ժամը 21:20-ի սահմաններում Երևանի բնակիչ 36-ամյա Պարգև Մ.-ն, իր վարած «Mercedes» մակնիշի բեռնատարով Նորք-Մարաշ վարչական շրջանում՝ Նորքի այգիներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բնակչի տան քարե պարսպին, ապա՝ գազատար խողովակներին, կոտրել դրանք, ապա առաջ ընթացել և կողաշրջված վիճակում հայտնվել բնակչի տան տարածքում՝ լուսամուտի մոտ։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Երևանի թիվ 8-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։

Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։

Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում։

Օպերատիվորեն ժամանել են նաև «Գազպրոմ Արմենիա», «Տրանսգազ» և «Երևանի ԳԳՄ»-ի աշխատակիցները, ովքեր արդեն ձեռնամուխ են եղել վթարված գազախողովակները վերանորոգելու ուղղությամբ։

Նորք-Մարաշում բեռնատարը մերկասառույցի պատճառով կոտրել է բնակչի տան քարե պարիսպը, ապա՝ գազախողովակները Փետրվարի 24-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։

Ժամը 20։30-ի սահմաններում Աբովյան քաղաքի Գեղարդի փողոցում «Opel» մակնիշի ավտոմեքենան բախվել է պատին, որը փլուզվել է կայանված «Toyota» մակնիշի ավտոմեքենայի վրա։

Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան։

Վթարի փաստով ՊԾ Կոտայքի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում են վարորդների ինքնությունը։

Աբովյանում «Opel»-ը բախվել է պատին, որը փլուզվել է կայանված «Toyota»-ի վրա

Փետրվարի 24-ին, ժամը 11։49-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին՝ «Սատանի կամուրջ» կոչվող հատվածում, ձորում նկատվում է ավտոմեքենա։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ, դեռևս չբացահայտված հանգամանքներում, Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի մոտ 13-րդ կմ-ին «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա․ Գ․, ծնված 1992 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել Փամբակ գետում․կա զոհ։

Փրկարարները վարորդի դին դուրս են բերել ձորից (ավտոմեքենայից մոտ 5 մ հեռավորության վրա) և մոտեցրել դի տեղափոխող ավտոմեքենային։

Վանաձոր-Ալավերդի ճանապարհին՝ «Սատանի կամուրջի» հատվածում, մեքենան գլորվել է ձորը, զոհ կա