23/03/2025

Փաշինյանը ԱԺ-ում ՔՊ-ականների հետ փակ հանդիպում կունենա. ինչ են քննարկելու

«Նիկոլ Փաշինյանը փետրվարի 26-ին կգնա խորհրդարան: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ նա փակ հանդիպում կունենա ՔՊ խմբակցության պատգամավորների հետ:

Հանդիպմանը մասնակցելու են նաեւ գործադիրի ներկայացուցիչներ` նախարարներ, կառավարությանն առընթեր կառույցների ղեկավարներ եւ այլն:

Հանդիպումը նախաձեռնել է ՔՊ խմբակցությունը: ԱԺ նստաշրջանից առաջ Նիկոլ Փաշինյանն ու ՔՊ-ականները քննարկելու են առաջիկա անելիքները, Փաշինյանը ներկայացնելու է արտերկրյա վերջին այցերի արդյունքները, ձեւակերպելու է առաջիկա անելիքների մասին պատկերացումներ, որ ՔՊ-ականները «գծից չշեղվեն»»:

Translate »