Փետրվարի 26-ին՝ ժամը 17:00-ի սահմաններում, Երևան-Արմավիր ավտոճանապարհին՝ Մուսալեռ բնակավայրի վարչական տարածքում, բախվել են «Օպել» և «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենաները:
Վթարի հետևանքով 2 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Վաղարշապատ» բժշկական կենտրոն:
Բախման հետևանքով «07»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց:
Վթարի փաստով Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդների և վիրավորների ինքնությունը:
Դեպքի վայրում հավաքվածները նշել են, որ վիրավորները զինծառայողներ են:
Բաց մի թողեք
Հրանտ-Լեոն Ռանոսը հեռացվել է Հայաստանի հավաքականից. ինչու է Ջոն վան՛տ Սխիպը նման որոշում կայացրել. Լուսանկար
Ավտովթարներ ճանապարհներին, վիրավnրներ կան. Լուսանկարներ
Ուժգին երկրաշարժ է գրանցվել Հայաստանում