Մեսրոպ Առաքելյանի գրառումը․
«Ես հայ եմ և ես անտարբեր չեմ Ռուբեն Վարդանյանի և Բաքվի բանտերում գտնվող մեր հայրենակիցների ճակատագրի նկատմամբ։
Վաղը՝ փետրվարի 28-ին, ժամը 12:00-ին, ես լինելու եմ ԱԳՆ դիմաց՝ Հայաստանի արտաքին քաղաքականության պատասխանատու կառույցից պահանջելու հանդես գալ հրատապ հայտարարությամբ և հրավիրել Հայաստանում հավատարմագրված դիվանագետների հավաք։
Հայաստանի կառավարության և միջազգային հանրության լռությունն ուղղակի աջակցություն է Ադրբեջանի վայրագություններին։
Մենք ցույց ենք տալու աշխարհին, որ մենք հաշտ չենք, որ հայ ազգը պատասխանատու է իր հայրենակիցների համար։
Հ․Գ․ Սա պայքարի ընդամենը մի ձև է, կազմակերպեք այլ հավաքներ, մասնակցեք այլ հավաքների, արեք այն, ինչ կարող եք, միայն թե մի եղեք անտարբեր»։
Բաց մի թողեք
Մասիսում բախվել են կանչի վայր մեկնող հրշեջ-փրկարարական «Isuzu»-ն ու «ԳԱԶել»-ը․ կա 6 վիրավոր. Լուսանկար
17-ամյա տղա է մաhացած տեղափոխվել հիվանդանոց․ Լուսանկար
Միասնությունն առհասարակ անպարտելի ուժ է ու Միասնությունը երբեք չի պարտվելու․ Վալոդյա Գրիգորյան