22/03/2025

Հրդեհի բռնկմամբ խոշոր ավտովթար Երևանում. մեքենաներից մեկը բախվել է թերթի կրպակին, կան տուժածներ. Լուսանկարներ

Փետրվարի 26-ին՝ ժամը 21:28-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Բագրատունյաց պողոտայի և Չեխովի փողոցների խաչմերուկի մոտակայքում այրվում է ավտոմեքենա։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը։

651.jpg (72 KB)

Պարզվել է, որ բախվել են «Opel» (վարորդ՝ Դ. Վ.) և «Volvo» (վարորդ՝ Ա. Բ.) մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով «Opel» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, հայտնվել մայթին և բռնկվել․ «Opel» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևոր Պ. Գ.-ն հոսպիտալացվել են բժշկական կենտրոն։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 21։53-ին, մարվել՝ 21։59-ին։ Այրվել է «Opel» մակնիշի ավտոմեքենան, ջերմահարվել մոտակայքում գտնվող թերթի կրպակը (մասամբ) և սուրճի ապարատը (մասամբ)։

652.jpg (111 KB)

Translate »