Գյումրիում դեռ քարոզարշավը չի մեկնարկել։ Մարտի 5-ին առաջադրումների ժամկետն է ավարտվում, ապա 10 օր փաստաթղթերը կստուգեն եւ կգրանցեն թեկնածուներին։
«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Սակայն քաղաքի գլխավոր փողոցներում արդեն փակցված են թեկնածուների պաստառները։ Օրենքն առաջինը խախտել է ՔՊ թեկնածու, քաղաքապետի ԺՊ Սարիկ Մինասյանը՝ «Մեր Սարիկը» պաստառով:
Նրան չեն զիջում նաեւ «Մայր Հայաստանի» թեկնածու, գործարար Կարեն Սիմոնյանը, «Դեմոկրատական այլընտրանքի» թեկնածու, մարզիկ Արտյոմ Ղարաղազարյանը եւ «Մեր Ռուբոն»՝ Ռուբեն Մխիթարյանը։
Տեղեկացանք, որ երեկ որոշ թեկնածուների շտաբներ զգուշացում են ստացել՝ պաստառները վաղաժամ փակցնելու համար։
Բաց մի թողեք
Նիկոլը բոլորի վատ անցյալը մոռացնել տվեց, ահ ու սարսափներին դարձրեց իրեն մրցակից
Ադրբեջանին ոչինչ բացատրել պետք չէ, Ադրբեջանին հաղթել է պետք․ Ալեքսան Հակոբյան
Ստամբուլի քաաղքապետի ձերբակալությունից հետո քաղաքն ալեկոծվում է, ոստիկաններ են վիրավորվել