Այսօր՝ մարտի 5-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում:
Ժամը 08:30-ի սահմաններում Երևանի բնակիչ 39-ամյա Արմեն Գ.-ն իր վարած «Opel» մակնիշի ավտոմեքենայով Նաիրի Զարյան 15 շենքի մոտ վրաերթի է ենթարկել հետիոտն, Երևանի բնակիչ 14-ամյա Նատալյա Ա.-ին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վիրավորին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և «Երկիր ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը, ովքեր օգնել են օպերատիվորեն դեպք վայր ժամանած շտապօգնությանը՝ վրաերթի ենթարկվածին տեղափոխել հիվանդանոց:
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ:
Բաց մի թողեք
Ավտովթարներ ճանապարհներին, վիրավnրներ կան. Լուսանկարներ
Ուժգին երկրաշարժ է գրանցվել Հայաստանում
«Մելիքբեկյան, հեռացիր». լարված մթնոլորտ Հանրապետական ստադիոնում, տեղում էր ոստիկանապետը