Արցախի հարցերով զբաղվող հանձնախմբի ղեկավար Վարդան Օսկանյանն օրերս Հայաստան է վերադարձել: Արցախցի քաղաքական գործիչները, մասնավորապես՝ խորհրդարանականները, սրտատրոփ սպասում են նրա հետ հանդիպմանը։
«Հրապարակ» գրում է․ Եկող շաբաթ Արցախի ներկայացուցչությունում նրանք Օսկանյանին կհյուրընկալեն: Մեծ հույսեր ունեն, որ աշխարհաքաղաքական զարգացումներով պայմանավորված՝ Օսկանյանը լավ լուրերով է Հայաստան վերադարձել։
Հիշեցնենք, որ այս հանձնախումբը` Օսկանյանի գլխավորությամբ, զբաղվում է արցախցիների հիմնարար իրավունքներով եւ գլխավորապես՝ վերադարձի հարցով, ու միջազգային հարթակներում բազում հանդիպումներ են ունենում՝ հարցին լուծում գտնելու ակնկալիքով։
Բաց մի թողեք
Նպատակը չափազանց ցածր վարկանիշի պարագայում գոնե ինչ-որ «ընդունելի» արդյունքի հասնելն է
Հրահանգվել է չփչացնել խաղաղության հեքիաթը
Ովքեր են պայքարում պետական ապահովագրական հիմնադրամի տնօրենի պաշտոնի համար