20/03/2025

Ինչ են ասել կալանավորները Սրբուհի Գալյանին. Լուսանկար

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը Քրեակատարողական ծառայության պետ Ծովինար Թադևոսյանի ուղեկցությամբ օրերս շրջայց էր իրականացրել «Նուբարաշեն» ՔԿՀ-ում՝ տեղում ծանոթանալու կալանավայրում պահվող անձանց պայմաններին։

«Հրապարակ» օրաթերթը գրել է. Ծայրահեղ ծանր ու վատ պայմաններում ապրող դատապարտյալներին եւ կալանավորներին, որոնց մի մասն այդ օրը հնարավորություն է ունեցել տեսնելու բարձրաստիճան պաշտոնյայի եւ բարձրաձայնելու ընդամենը մեկ հարց եւ յուրաքանչյուրն իր քրեական գործի, մեղադրանքի, պատժի չափի ու արդարադատության խնդրից է խոսել։

Գալյանն ու ՔԿԾ պետը ոտքի վրա լսել են նրանց, գլուխները՝ տմբտմբացրել եւ առաջ անցել՝ չհիշելով անգամ, թե ով իրենց ինչ ասաց։

Ինչ են ասել կալանավորները Սրբուհի Գալյանին. «Հրապարակ»