22/03/2025

Հրդեհներ են մոլեգնում՝ Ջերմուկում հանգստյան տուն, Վանաձոր – Ալավերդի ճանապարհին բեռնատար․ Լուսանկարներ

Մարտի 10-ին ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Վայոց ձորի մարզի գումարտակի պարեկների և Ջերմուկի հրշեջ փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարարների օպերատիվ աշխատանքի արդյունքում Ջերմուկում հայտնի «Արմենիա» առողջարանային համալիրի հետնամասում գտնվող երկհարկանի շենքը մոխրի չի վերածվել:

ժամը 17։50-ի սահմաններում ՊԾ Վայոց ձորի մարզի գումարտակի պարեկները Ջերմուկում ծառայություն կատարելու ժամանակ նկատել են, որ նշված շենքում հրդեհ է բռնկվել։ Պպարեկները ահազանգել են ՀՀ ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն և Վայոց ձորի մարզային փրկարարական վարչություն: Մինչ հրշեջների ժամանումը, պարեկները աշխատանքներ են տարել կանխելու կրակի տարածումը, ապա ժամանած Ջերմուկի փրկարարական ջոկատի մարտական  հաշվարկները մարել են այն։

Կրակն ու ծուխը տեսանելի է եղել մի քանի 100 մետրից:

Պարզվել է, որ այրվել գույքը, էլեկտրական գործիքներ, սարքավորմներ և մալուխներ։

Թե ինչն է եղել հրդեհի պատճառը՝ պարզվում է։

Մարտի 10-ին՝ ժամը 21:45-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին բեռնատար ավտոմեքենայից ծուխ է նկատվում։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ և մեկ ջրատար:

Պարզվել է, որ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 13-րդ կմ-ին այրվում է կցորդիչով բեռնատար։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 22:24-ին, մարվել՝ 23:44-ին։ Այրվել է «Iveco» մակնիշի կցորդիչով բեռնատարի խցիկը և կցորդիչը՝ մասամբ։

Դեպքի վայրում հրշեջ-փրկարարների կողմից իրականացվել է հերթապահություն։

Translate »