Գյումրիի ՏԻՄ ընտրություններին մասնակցության հայտ ներկայացրած կուսակցությունների շարքում է նաև «Ապրելու երկիր» կուսակցությունը, քաղաքապետի թեկնածուն Կարեն Մալխասյանն է, ով Գյումրիի ավագանու «Ապրելու երկիր» խմբակցության ղեկավարն է։
Կալիպսե Ասատրյանն ու Հայկ Պողոսյանը խմբակցության ավագանու մյուս անդամներն են:
Հաջորդիվ համարները զբաղեցնողների մասին մանրամասնում է ցուցակը գլխավորող Կարեն Մալխասյանը․ «Բոլորն էլ քաղաքում եւ իրենց ոլորտում ճանաչված մարդիկ են։ Կան ե՛ւ ավագ, ե՛ւ միջին, ե՛ւ երիտասարդ սերունդների ներկայացուցիչներ։ Ֆինանսիստներ, տնտեսագետներ, արվեստաբաններ, նույնիսկ մեր ավագ ընկերն է ընդգրկված, որը նախկինում ավագանու անդամ է եղել, ավագ ընկեր ունենք, որը կառավարման բազմամյա փորձ ունի, ե՛ւ մշակույթի բաժնի պետ է եղել, ե՛ւ դպրոցի տնօրեն, ունենք երիտասարդ լրագրող։ Կոմպետենտ մարդիկ են, փորձել ենք նման թիմ ունենալ, որպեսզի քաղաքի առջև ծառացած խնդիրները՝ կապված տարբեր ոլորտների հետ, կարողանանք ճիշտ լուծում տալ»։
Բաց մի թողեք
Ուղիղ․ Ջահերով երթը հասնում է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
«BMW»-ի վարորդը՝ ավտոմեքենաների ջարդի հեղինակ. վիրավորներ կան. Լուսանկար
Արարատում բախվել են «Nissan Tiida»-ն և «Nissan Rogue»-ը․ կա 9 տուժած. Լուսանկար